ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 18:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առեւտրի կայունության ազդեցության հետազոտություն է իրականացնում՝ կողմերի միջեւ ստեղծվելիք խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով։ Հետազոտության նախնական արդյունքների ներկայացման համար կազմակերպած աշխատաժողովի ընթացքում ՀՀ—ում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը նշեց, որ մինչեւ 2012թ. փետրվարը ԵՄ—ի եւ ՀՀ—ի միջեւ սկսված աշխատանքներում արձանագրվել է այնպիսի առաջընթաց, որ հնարավոր է եղել սկսել պաշտոնական բանակցություններ։ Նա տեղեկացրեց, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում ուշադրություն է դարձվում դրական խթան հանդիսացող հանգամանքներին։ Ուսումնասիրությունն իրականացնում են նիդեռլանդական «Էկորիս» եւ լեհական «Քեյս» ընկերությունները։ «Իմ գործընկերները շարունակում են խոր եւ համապարփակ առեւտրի գոտու եւ ասոցացման պայմանագրի բանակցությունների 5—րդ փուլը։ Կպահանջվի եւս մեկ փուլ, որից հետո՝ մինչեւ այս տարվա վերջ բոլոր խնդիրները վերջնական լուծում կստանան, իսկ գալիք տարվա կեսերին արդեն գոտին կսկսի գործել»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա։
Աշխատաժողովի մասնակից փորձագետ Ռուբեն Սարուխանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրության աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտված է, եւ արդյունքները հիմնականում դրական են։ «Նախնական հետազոտության արդյունքները դրական են, որոնք են տնտեսական աճի տեմպերի բարձրացումը, աշխատավարձե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գնդակը Հունգարիայի դաշտում է
Հունգարիան հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին փոխանցումն արտոնելու մասին իր որոշմամբ նպաստել էր Ադրբեջանում մարդասպանի հերոսացմանը. իսկ այս փաստը Հայաստանը, բնականաբար, չէր կարող անտեսել։ 
Որոշում կայացվեց խզելու դիվանագիտական եւ բոլոր տեսակի կապերը այդ երկրի հետ։ Սակայն այսօր Հունգարիան Հայաստանի հանդեպ կատարած իր «ոչ բարեկամական» քայլի հետեւանքները՝ երկու երկրների միջեւ կասեցված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն ունի։ Պաշտոնական Երեւանը կվերականգնի հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե, իհարկե, վերջինս որոշակի քայլեր ձեռնարկի։ «Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,— երեկ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Մինչեւ համատեղ ասուլիսը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար։
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները եւ գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում եւ Երեւանում անցկացվելիք միջոցառումները։ Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարեւոր հարցերը եւ արդի մարտահրավերները։ Երկուստեք կարեւորվել են խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024