ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաuտանի Հանրապետության վարչապետ է նշանակել Տիգրան Սարգսյանին։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել uտորագրման պահից։
Մինչ այդ, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով։ Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը, «Հանրապետականից» (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանով հիմք դրվեց Հայաստան–ԵՄ կանոնակարգված գործընթացներին
Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ—ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել, եւ անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսեւորում։
Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ»։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2011թ. հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական եւ աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։ «Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությունը շարժունակության, միգրացիայի եւ մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երբ թյուրքական տարրը անընդհատ էներգետիկ պատերազմ է նախաձեռնում
Տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալ—տնտեսական արագընթաց փոփոխությունների, արտակարգ իրավիճակների, պատերազմի եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու, ԵՄ—ի, ՌԴ—ի, ԱՄՆ—ի եւ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տարածաշրջանում իրականացվող էներգետիկ քաղաքականության պայմաններում տարածաշրջանային ծրագրերին մեր երկրի ներգրավվածությունը երաշխավորելու, վառելիքաէներգետիկ պաշարների երկարաժամկետ ռազմավարական պաշարներ ստեղծելու կարեւորությամբ պայմանավորված ՀՀ—ն այլեւս ունի երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ձեւը՝ ամրագրված համապատասխան փաստաթղթով։
«Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում եւ այդ ենթատեքստում էներգետիկան, որպես հասարակության զարգացում ապահովող կարեւորագույն ոլորտ, իր որակական եւ քանակական զարգացումներով կոչված է ապահովելու երկրի առաջընթացն ու տնտեսության զարգացումը։ Մեր առաջնահերթ խնդիրն է ապահովել այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման եւ հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար։ Մեր երկրի ընդերքի ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի «Անի» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքը, որտեղ նա պետք է պատասխան տար մի քանի հարցերի, մասնավորապես, թե որն է լինելու պայքարի հաջորդ հանգրվանը, պայքարի ինչ նոր միջոցներ ու մեթոդներ են որդեգրելու, ինչ ձեւաչափով են համագործակցելու քաղաքական մյուս ուժերի հետ եւ այլն։
Ր. Հովհաննիսյանը հետագա պայքարի համար մի քանի առաջարկներ ներկայացրեց։ Պայքարը լինելու է բազմակողմանի, ցանկացած միջազգային ամբիոնից ժողովրդի ձայնը հնչելու է։ Միջոցառումներ պետք է անցկացվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ու սփյուռքի բնակավայրերում, կրկին իր կողմնակիցների հետ մարզային շրջագայությունների դուրս կգա։
Ապա «Ժառանգություն» կուսակցության նախագահը հայտարարեց «Նոր Հայաստան» համաքաղաքացիական շարժման կազմավորման մասին։
«Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ քաղաքական դաշտում այս պահից ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում կազմավորելու գործընթացը»,–հայտարարեց նա։
Նրա խոսքով, շարժիչ ուժը ժողովուրդն է, որին կարող են միանալ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն նրանք պետք է վեր դասեն իրենց կուսակցական շահերը։
Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ այլ քաղաքական ուժերին, որոնք չմիացիան պայքարին. «Որոշ անհատներ համարեցին, որ իրենք ավելի զորեղ են իշխանակարգի դեմ պայքարելու հարցում եւ ամրագրեցին առանձին ուղով ընթանալու իրենց որոշումը։ Ողջունում եմ եւ հաջողությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ես կարող եմ ասել, որ վարչապետին կամ սիրում են, կամ չեն սիրում, կամ ընդունում են, կամ չեն ընդունում, սակայն ես չեմ տեսել մի մարդ, ով մեր վարչապետի նկատմամբ անտարբեր լինի»,–վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին իր կարծիքը լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը՝ շարադրելով այն նախ՝ որպես ՀՀ քաղաքացի, հետո որպես Հանրապետական կուսակցության անդամ, ով պատիվ է ունեցել Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարությունում չորս տարի աշխատելու։ 
Արմեն Աշոտյանի խոսքով՝ չկա մի երկիր, որտեղ կառավարությունները կարողանան լուծել հասարակության առջեւ ծառացած բոլոր խնդիրները միանգամից, որտեղ կառավարություններին չքննադատեն, եւ որտեղ վարչապետի ֆիգուրը, անկախ անձից, չդառնա քաղաքական քննադատության առարկա։
«Այս ամենով հանդերձ խոստովանենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում շատ քիչ անհատականություններ կան, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, եւ շատ քիչ անհատականություններ կան, ովքեր գիտելիքի, հմտությունների, արժեհամակարգի եւ մարդկային բնավորության նման միաձուլում կարող են կրել իրենց մեջ»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Արմեն Աշոտյանը մատնացույց անելով կրթության ոլորտը նշեց, որ պետք է հասկանալ՝ օբյեկտիվ քննադատության տեղ իրականում կա, օբյեկտիվ դժվարությունների խնդիր կա, ակնկալիքները մեծ են, աշխատանքները, որոնք սպասվում են, հսկայածավալ են. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի նման երկրում վարչապետի պաշտոն գրավելը նախանձելի գործ է»։
Այսօր, երբ հասարակական—քաղաքական կյանքում ականատես ենք լինում շատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024