ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 09:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 12

Իշխանության նպատակն է համատեղ քննարկել ու լուծել կարեւորագույն խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարությանն առաջարկելով կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետից բաղկացած փաստաթղթին, եւս մեկ անգամ ոչ իշխանական ուժերին երկխոսության եւ շփման եզրեր գտնելու շանս է տվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցին. «Նշանակում է մի բան, որ Հայաստանի նախագահը, իշխանությունները, Հանրապետականը ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում նաեւ քննադատության, նշանակում է, որ իշխանությունները նախագահի գլխավորությամբ չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով, եւ իշխանության նպատակն է երկխոսության ճանապարհով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները»։
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այս հարցազրույցի կարեւորագույն կետն այն է, որ նախագահն անհրաժեշտ է համարում օգտագործել բոլորի ուժերը՝ հասնելու երկրի զարգացմանը. «Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունն ու նրա ղեկավարը, անկախ ընդդիմության հնչեցրած քննադատությունից, որոշ դեպքերում ոչ կոռեկտ արտահայտություններից, մի կողմ են դնում անձնական ու կուսակցական շահը եւ առաջնորդվում են պետական շահով, եթե մենք ուզում ենք հաջողել, պետք է լսենք մեր գործընկերների կարծիքը»։
Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀԿ—ի կարծիքը չի փոխվել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում են, որ ցնցումներով ոչինչ չի կարող փոխվել ժողովրդի կյանքում, դա պետք է անել երկխոսությամբ, աշխատանքով։
Հարցին, թե կարելի՞ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաժողով՝ նվիրված ոլորտի զարգացման հնարավորություներին ու հեռանկարներին 

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ փոքր ՀԷԿ—երի հիմնախնդիրներին, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողով։ Համաժողովին մասնակցում էին փոքր ՀԷԿ—երի, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկումից առաջ ներկայացվեց փոքր ՀԷԿ—երի զարգացման հայաստանյան փորձը, որը գնահատվում է որպես աննախադեպ։ Անցած տասնամյակի ընթացքում հանրապետության տարբեր մարզերում կառուցվել է մասնավոր սեփականություն հանդիսացող եւ մասնավորի կողմից կառավարվող ավելի քան 150 ՓՀէԿ։ 2014 թվականի հոկտեմբերի 1—ի դրությամբ՝ հանրապետությունում աշխատել է 162 ՓՀԷԿ, մոտ՝ 277 Մգվ հզորությամբ։ Ըստ տրամադրված լիցենզիաների այսօր կառուցման փուլում են եւս 65 ՓՀԷԿ—եր՝ նախագծային 131 Մգվ հզորությամբ։
Այդ ձեռքբերումների գրավականը եղել է պետության խթանող քաղաքականությունը եւ ներդրումների համար նպաստավոր միջավայրը, որը ժամանակին ձեւավորվել է տարբեր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ եւ միջազգային դոնոր հանրության աջակցությամբ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն հայտնեց փոքր ՀԷԿ—երի ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքի ու ներդրումների համար։
Նախարարի խոսքով՝ փոքր ՀԷԿ—երի բիզնեսը Հայաստանում կարելի է համարել կայացած, սակայն դա չի նշանակում, որ չկան մտահոգություններ եւ խնդիրներ՝ ստացված արդյունքների պահպանման, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ—ի հետ փոխգործակցությունը

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի ամփոփիչ նիստը։ 
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 1—ից ուժի մեջ է մտել վիզաների դյուրացման ու Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ ռեադմիսիայի համաձայնագիրը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել մարդկանց միջեւ ուղղակի շփումների համար։ ՀՀ կառավարության որոշմամբ ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10—ից Հայաստան են այցելում առանց մուտքի արտոնագրերի։
Նա նշել է, որ խորհրդատուները աջակցություն են ցուցաբերել կարեւորագույն մի շարք փաստաթղթերի մշակման գործընթացին. «Դրանց թվում են թմրամոլության դեմ պայքարի, ՀՀ—ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ԵՄ—ի չափանիշներին համապատասխան ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների ազգային ծրագրերը, մարդու իրավունքների պաշտպանության եւ դրա ռազմավարության ծրագիրը եւ այլ ռազմավարությունների մշակումը»։
Ըստ Վ. Սարգսյանի՝ Հայաստանում ԵՄ—ի պատվիրակությունը եւ այլ կառույցներ մեծ ավանդ ունեն ՀՀ—ի դիվանագիտական դպրոցի կայացման գործում. «ԵՄ—ի պատվիրակությունը նաեւ ակտիվորեն համագործակցել է Ազգային անվտանգության խորհրդի հետ»։
Նրա խոսքով, ԵՄ—ի եւ ՀՀ—ի միջեւ 2009թ.—ից պարբերական եւ ակտիվ երկխոսություն է ընթացել մարդու իրավունքների շուրջ. «Անցած տարիների ընթացքում ՀՀ—ում իրականացվեցին լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումներ գրեթե բոլոր ուղղություններով, ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։
Հանդիպմանը քննարկվել են պետության եւ եկեղեցու միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը, հայրենիք—սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային—եկեղեցական կյանքի կարեւորագույն խնդիրներին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաեւ ս.թ. նոյեմբերի 11—13—ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի օրակարգում։
Հանրապետության նախագահը ողջունել է եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի եւ հայոց պետության։ Նախագահը եպիսկոպոսաց ժողովների գումարումը կարեւոր իրադարձություն է համարել հայոց հոգեւոր կյանքում եւ հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել Մայր Աթոռում մեկնարկած ժողովին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, որոնց Հայ առաքելական սուրբ եկեղեցին ակտիվորեն մասնակցում է իր բոլոր նվիրապետական աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքին, Սիրիայում չդադարող կործանարար պատերազմի հետեւանքով այ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Տասնամյակներ շարունակ մեր պայքարն անիմաստ է եղել, մարտավարություն ու ռազմավարություն որպես այդպիսին չենք ունեցել։ Վերջին մեկ տարվա ընթացքում բավականաչափ փոփոխություններ են եղել, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայոց ցեղասպանության խնդրում հատուցման հասնելու գաղափարն արդեն ձեւավորվել է պետականորեն, դիվանագիտորեն»,–պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հենց առաջին իսկ օրվանից մարդիկ այդ ահավոր ողբերգությունն ընկալել են ոչ միայն մարդկանց ֆիզիկական բնաջնջում, այլ նաեւ հայրենազրկում. «100 տարի է այդ ընկալումը գոյություն ունի, բայց մեր պայքարն այդ ուղղությամբ չի ընթացել։ 1965 թվականից հետո մենք սխալ ուղիով ենք զարգացել, որովհետեւ Թուրքիան իր մերժողական քաղաքականությամբ մեզ ներքաշել է ճանաչման անիմաստ գործընթացի մեջ, ներքաշվել ենք թուրքերի կողմից հնարած այդ թակարդի մեջ»։
Ա. Մելքոնյանի խոսքով, վերջին տարիներին մարդիկ սկսել են շատ համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության դիմաց հատուցման անհրաժեշտության մասին. «Շատ են այն մասնագետները, ովքեր փաստում են, որ մենք ունենք իրավական լուրջ հիմքեր՝ դիմելու միջազգային դատարան։ 100—րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել, աշխարհին պետք է ցույց տանք այն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Նախագահը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի բարձր առաքելությունը նա լավագույնս կիրականացնի՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում եւ խորանում։ Բազմաբնույթ եւ սերտ այդ հարաբերությունները, հանրապետության նախագահի խոսքով, դրսեւորվում են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջպետական ամուր կապերով, օրինակելի ապակենտրոնացված համագործակցությամբ, տնտեսական հարաբերությունների նկատելի աշխուժացմամբ, մշակույթի եւ բազմաթիվ այլ ոլորտներում փոխգործակցությամբ։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է պահպանելու եւ ավելի զարգացնելու այդ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները։
Դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը, որը ՀՀ նախագահը բարձր է գնահատում եւ նպաստելու հայ—ֆրանսիական հարաբերություններն առավել դինամիկ դարձնելուն, իսկ տնտեսական մեծ ներուժ եւ հեռանկար ունեցող համագործակցությունն ավելի ընդլայնելու, խորացնելու եւ հասցնելու այլ ոլորտներում երկու երկրների միջեւ առկա հարաբերություննե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024