ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 04

Հոկտեմբերի 31—ին, ի վերջո, Իրաքի Քրդստանի ինքնավարության ուժերը՝ 150 փիշմարգե, մեծ տրամաչափի զենքերով, այդ թվում հեռահար հրետանիով, անցնելով Թուրքիա—Սիրիա սահմանը, հասել են շրջափակման մեջ գտնվող Քոբանի։ 
Սիրիայի քրդաբնակ այդ քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ շատ հեռու, շուրջ երկու ամիս է, ինչ երեք կողմից «Իսլամական խալիֆայության» (IS, արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ) ուժերի շրջափակման մեջ է եւ ելք ունի միայն դեպի Թուրքիայի սահմանը։ Թեեւ Անկարան ավելի քան մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, թե որպես հակադաիշական միջազգային կոալիցիայի անդամ թույլ է տալիս, որ փիշմարգեները, հատելով Թուրքիայի սահմանը, հասնեն Քոբանիի պաշտպաններին։ Նույն օրը քուրդ հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Թուրքիան նրանց՝ սահմանն անցնելու հարցը ձգձգելով՝ հույս ուներ, թե այդ ընթացքում Քոբանին ընկնելու է դաիշականների վերահսկողության տակ։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն BBC—ին տված հարցազրույցում շեշտել էր, թե Անկարայի նպատակը Սիրիայում բազմակուսակցական, ժողովրդավարական վարչակարգ հաստատելը, ընդդեմ մարդկության ոճրագործության դեմ պայքարն է։ 
Նշենք, որ Դավութօղլուի խոսքը ի պատասխան Թուրքիայի հասցեին Արեւմուտքի կողմից հնչեցված քննադատությունների է, որոնցով այդ երկիրը մեղադրվում է ԱՄՆ—ի գլխավորած հակադաիշական կոլիցիային գործուն մասնակցություն չցուցաբերելու՝ մասնավորապես Քոբանիի պաշտպաններին չաջակցելու համար։ Նա Արեւմուտքի կողմից Թուրքիային պատերազմի մեջ ներքաշվելու պահանջն անընդունելի է համարել, հավելելով, թե համոզված է, որ եթե Թուրքիայի ցամաքային ուժերը մտնեին Սիրիա, ապա Անկարային մեղադրելու էին այլ երկրների ներքին գործե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է 83 մլրդ 468 մլն դրամ։ Աճը ընթացիկ տարվա համեմատ՝ կազմել է 3,3 տոկոս։ Պ. Սաֆարյանը նշել է, որ 2015 թ. ընթացիկ ծախսերն ավելացել են 8 մլրդ 525 մլն դրամով։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2015թ. ծրագրված է ՀՀ առողջապահության նախարարության հատկացումների 83 տոկոսը կամ 67 մլրդ դրամն ուղղել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների մատուցմանը։ Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 29 մլրդ դրամ, որով կֆինանսավորվեն 14 ծրագրեր։
Ավելացվող գումարների հիմնական մասը, ըստ նախարարի, կուղղվի 2015թ. հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։
2015թ. հուլիսի 1—ից, Արմեն Մուրադյանի խոսքով, նախատեսվում է բարձրացնել առաջնային օղակի միջին եւ կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը. 2014 թվականի 76.100 դրամի դիմաց՝ 79.400 դրամ, իսկ բժիշկների հաշվարկային աշխատավարձը կպահպանվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական գործերով որոշումների ընտրանու վեցերորդ, յոթերորդ հատորների շնորհանդեսը եւ ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը։ Մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը (նախկինում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր), պաշտոնատար անձինք։
Ողջունելով ներկաներին՝ Արման Մկրտումյանը նշեց. «Բազմիցս շեշտել ենք կանխատեսելի արդարադատության կայացման ճանապարհին նախադեպային իրավունքի դերն ու նշանակությունը։ Ներկայացվող գրքերի կարեւորությունն այսօր ակնհայտ է վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հետ աշխատող յուրաքանչյուր իրավաբանի համար։ Հատկապես եթե դրանք գնահատենք քաղաքացիական դատավարության օրենսգրքում այս տարվա հուլիսի 3—ին ուժի մեջ մտած փոփոխությունների եւ լրացումների եւ 2014 թվակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են։ Սերժ Սարգսյանը եւ Դեյվիդ Լիդինգտոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, եւ հայ—բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
Հանրապետության նախագահը եւ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում եւ Փարիզում կայացած գագաթնաժողովների արդյունքները։
ՀՀ նախագահը եւ պետնախարար Լիդինգտոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային։
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ—ի համագործակցությունը եւ դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար եւ պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի եւ ԱԶԲ—ի միջեւ կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն։
Ժանգ Վենկայը եւս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին եւ ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա եւ պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաեւ պետություն—մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների եւ տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների եւ արտահանման խթանման, նորարարական եւ գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով։ Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի հեճուկս Ադրբեջանի, ազգերի ինքնորոշման սկզբունքը գնալով ավելի ու ավելի է ընդունվում միջազգային հանրության կողմից։ Ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունն ընդգծվեց այնպիսի մի հսկա կառույցի կողմից, ինչպիսին ՄԱԿ—ն է։
Ըստ ՄԱԿ—ի փորձագիտական խմբի հոկտեմբերի 28—ին հրապարակած զեկույցի, անհնար է հասնել տեւական խաղաղության, եթե անտեսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Մենք մշտապես նշել ենք եւ ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում տարբեր կոնֆլիկտների առաջացման, այլ՝ հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը, մերժումը ստեղծում են համապատասխան պարարտ հող հակամարտությունների համար։ Դրա մասին է խոսում այդ զեկույցը»։
Նալբանդյանը նշեց, որ եթե այդ իրավունքի մերժումը կարող է հանգեցնել հակամարտությունների, ապա դրա ընդունումը հակառակը՝ հակամարտություններից խուսափելու միջոց է։
«Մենք ասել եւ ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հենց դրա մասին է խոսում այդ զեկույցը»։
Նախարարը նաեւ շեշտեց, որ այսօր միջազգային հարաբերությունների համակարգը՝ ՄԱԿ—ի անդամ 193 պետություններով հանդերձ, հենց ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունք է. «Քանի՞ երկիր է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպել էր միջազգային համաժողով «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով։ 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Սահմանադրական զարգացումների տրամաբանությունը այս վերափոխվող հասարակական համակարգերում ոչ միայն փիլիսոփայական, իրավափիլիսոփայական, քաղաքագիտական, սոցիոլոգիտական տարբեր երանգներ, խնդիրներ ունի, այլ պահանջում է դրան համադրված վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի հասարակությանը եւ քաղաքական ուժերին տրամադրել գիտական որոշակի դոկտորինաներ, մոտեցումներ»,—ասաց նա։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը ենթարկվում է երկու տեսակ քննարկումների՝ իրավական եւ քաղաքական։ Նրա խոսքով, թեւակոխել են Սահմանադրության ընկալման երրորդ փուլ, որտեղ հասարակական էլիտան եւ հասարակությունն իրենք են ընկալում Սահմանադրության կարեւորությունը՝ որպես երկրի հետագա զարգացման տեսլականի ամրագրում։
Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտն իր խոսքում նշեց, որ մի շարք երկրներ՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, եւս անցնում են սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, եւ շատ կարեւոր է միասին քննարկել մյուսների փորձը։
«Ցանկացած սահմանադրությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024