ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 27

Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը ներկայումս ամենամեծ կշիռ ունեցողն ու արագ զարգացողն է ողջ աշխարհում։ Ֆինանսական ահռելի հեռանկարներ եւ տնտեսական աճ ապահովելով զարգացող երկրներում՝ այն հնարավորություն է տալիս բնական ռեսուրսներ չունեցող տնտեսություններին շատ արագ իրենց դիրքը գրավելու համաշխարհային շուկայում։ Սա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության համար ՏՏ ոլորտը հռչակվել է որպես գերակա ուղղություն, եւ վերջին տարիներին հսկայական աշխատանք է իրականացվել ոլորտի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման ուղղությամբ։
Դրանցից մեկն ազատ տնտեսական գոտիների ստեղծումն էր, որոնցից մեկում՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում կամ Մերգելյանի ինստիտուտում իր գործունեությունն է ծավալել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, որը մշակեց ու շուտով կյանքի կկոչի հայկական պլանշետների եւ խելախոսների արտադրության հավակնոտ ծրագիրը։ «Արմթաբ» պլանշետի եւ «Արմֆոն» խելախոսի արտադրությունը նույն ինստիտուտում կմեկնարկի մոտ ժամանակներս։
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» գիտահետազոտական եւ արտադրական կազմակերպություն է՝ ստեղծված 2013թ.։ Հիմնական ուղղվածությունը կրթական էլեկտրոնային միջոցների արտադրությունն է։ Ընդ որում՝ սարքավորումների ծրագրային ողջ ապահովումը, ինչպես նաեւ ապարատային մասի դիզայնը եւ գծագրերն ամբողջությամբ ստեղծվում են հայ ինժեներների կողմից։ Հաջորդ տարվա սկզբին արդեն հայ սպառողն ինքը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների եւ ՀՀ—ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ։
Այս ձեւաչափով ավանդական դարձած հանդիպմանը հանրապետության նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան—ԵՄ օրակարգային հարցերին եւ համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ—ին՝ անցած տարիներին ՀՀ—ում տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերած օժանդակության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ առաջիկա տարիներին այդ աջակցությունը շարունակելու հանձնառության համար։
Հանրապետության նախագահը նշել է, թե համոզված է, որ միայն երկխոսության, փոխըմբռնման, տարբեր ինտեգրացիոն համակարգերը համադրելու միջոցով է հնարավոր այսօր արդյունավետ քաղաքականություն վարել, ինչն ապացուցում է միջազգային հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան։
Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկրում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացը սկսվել է 2009թ., երբ ՀՀ կառավարությունը հաստատեց թվային հեռարձակման հայեցակարգը։ Թվայնացման պայմաններում աշխատելու հիմքերը սահմանվել են 2010թ. ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» անցումային օրենքով։ Այս ակտով իրավահարաբերությունների կարգավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հուլիսի 1—ը։ Ասել է թե՝ ժամանակը մոտեցել է ավարտին։
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում երեկ տեղի ունեցած կլոր սեղան–քննարկման ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են այս տարվա հունվարին։ Աշխատանքներն իրականացնում է նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն՝ իր հիմնական գործընկեր շվեդական «Էրիքսոն» կազմակերպության հետ։ Աշխատանքներին մասնակցում են նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող իտալական «Թելսատ», սլովենական «Էլթի», իսպանական «Պրոմաքս» եւ այլ ընկերություններ։ Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 մլրդ 922 մլն դրամ, որից ավելի քան 1 մլրդ դրամը հարկերի եւ տուրքերի ձեւով վերադարձվելու է պետբյուջե։
Ծրագրով նախատեսված է իրականացնել գործող 64 հեռարձակման հեռուստակայանների ամբողջական վերազինում եւ 150 նոր աշտարակ–կայանների կառուցում։ Հայաստանը որպես թվային հեռուստահեռարձակման ստանդարտ ընդունել է եվրոպական DVB–T2 ձեւաչափը՝ ազդանշանների սեղմման MPEG&n ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երեւանում եւ Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։
Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին հայ—շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի եւ դրա կարգավորման ուղիների շուրջ։
Անդրադառնալով հայ—շվեդական երկկողմ հարաբերություններին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ եւ ընդլայնմամբ, ինչի համար լուրջ նախադրյալներ կան։ Նախարարները համակարծիք էին, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը։
Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ—ֆրանսիական երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանտիեին ներկայացրել է նոյեմբերի 12—ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի եւ դրան հաջորդած գործողությունների մանրամասները։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նախօրեին ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով։ Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը։ «Անհնար է անտեսել նաեւ այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,–նշել է Գալուստ Սահակյանը։ Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դերակատարություն ունի միջխորհրդարանական սերտ համագործակցությունը։ Այս առումով հարկ եմ համարում ընդգծել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ–ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»։
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024