UWC Դիլիջան քոլեջը չափազանց մեծ ծրագիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների համար, հետեւաբար դժվար է ակնկալել, որ մոտակա տարիներին նմանատիպ դպրոց կարող է բացվել նաեւ ԱՊՀ որեւէ այլ երկրում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասաց դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում UWC ցանցի միջազգային դպրոց ստեղծելու համար պահանջվել է 110 մլն դոլարի ներդրում. «Սա խոշորագույն ծրագիր էր, եւ ամեն երկիր չի կարող նման ծրագրի իրականացնող դառնալ։ Այդ պատճառով նման երկրորդ դպրոց ոչ միայն Հայաստանում, այլեւ մոտակա ժամանակներում նույնիսկ ԱՊՀ տարածքում դժվար թե տեսնենք։ Հայաստանը ներկայումս այն հաջողակ 14 երկրների թվում է, որոնց հաջողվել է այս ցանցի անդամ դառնալ»։
Նա ուրախությամբ նշեց, որ չնայած դպրոցի գաղափարը Հայաստանում նոր էր, եւ շատերը չգիտեին ինչ սպասել, սակայն հայ հասարակությունն ընդունեց նման գաղափարը. «Այն, որ դպրոցը միջազգային է եւ համախմբում է տարբեր ազգերի եւ մշակույթների ներկայացուցիչների, եւս նոր էր Հայաստանի համար։ Բացի այդ, այստեղ երեխաները ոչ միայն սովորում, այլ նաեւ ապրում են միասին՝ ողջ օրը լինելով իրենց ուսուցիչների կողքին, որը եւս դրական է ազդում կրթական մակարդակի վրա»,։
Աշխարհի միացյալ քոլեջները (UWC) նոր ուսումնական տարում հայ աշակերտների համար նախատեսել են 23 տեղ, այդ թվում՝ 10 տեղ UWC Դիլիջան քոլեջում։ Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախորդ տարվա պես ը
...
Կարդալ շարունակությունը »