Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա բիզնես ինովացիոն 2–րդ ֆորումը։
Կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում։
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն–գիտություն–տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի եւ ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաեւ այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներկայացված են ՀՀ կառավարության ծրագրում։
«Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործում։ Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների՝ հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձեւավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանս
...
Կարդալ շարունակությունը »