«Մենք այն դիրքորոշումն ունենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ցանկացած հարց պետք է որոշվի հենց Ղարաբաղի մասնակցությամբ»,–երեկ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձավ Արցախին առնչվող մի շարք հարցերի։
Ադրբեջանը կհամաձայնի՞ մասնակցել խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը, քանի որ այդպիսի պատրաստակամության մասին Բաքվից հայտարարություն էր հնչել։ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով. «Դա ադրբեջանական հերթական դիրքորոշումների փոփոխությունն է։ 10 տարի առաջ նույն Ադրբեջանն էր, որ ասում էր, թե չի կարող մեծ համաձայնագիրը ստորագրել, մշակել, ասում էին, թե ճիշտ կլինի, որ մենք սկզբունքները համաձայնեցնենք։ Հիմա էլ ասում են, թե չեն կարող սկզբունքները մշակել, ասում են՝ եկեք սկսենք մեծ համաձայնագրից։ Ադրբեջանը պարզապես ժամանակ է ձգում, փորձում է մարտավարական տարբեր հնարքներով ազդել բանակցային գործընթացի վրա, ուստի պարբերաբար փոխում է իր տեսակետը»։
Հաշվի առնելով հանգամանքը, որ շուրջ 15 տարի է ԼՂՀ—ն դուրս է բանակցային գործընթացից, լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք որեւէ քայլ նախաձեռնվում է Արցախի իշխանությունների կողմից բանակցային սեղանի մոտ վերադառնալու, եւ արդյո՞ք ԼՂՀ—ն չի պատրաստվում հայտարարել, որ Հայաստանն այլեւս չպետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը։ ԼՂՀ
...
Կարդալ շարունակությունը »