ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 06

Հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տանում ԱՄՆ—ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին են վկայում այն հաշվարկները, որոնք վարում են «Fox News», «CNN News» եւ «NBC News» հեռուստաալիքները։ 
Հանրապետականները, նախնական տվյալների համաձայն՝ կպահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Ըստ NBC—ի հաշվարկների՝ նրանք կստանան 435 տեղերից 242—ը, մինչդեռ նախքան ընտրությունները նրանց վերահսկողության տակ էր 233 տեղ։ CBS—ը կանխատեսում է, որ հանրապետականները 226 տեղ կստանան Կոնգրեսի ստորին պալատում։ 
Ըստ որում հանրապետականները նաեւ կարող են մեծամասնություն ստանալ Սենատում, որն ավելի վաղ պահպանում էին դեմոկրատները։ Ընթացիկ տվյալներով՝ հանրապետականներն իրենց համար ապահովել են 43 տեղ, մինչդեռ դեմոկրատները՝ 41 տեղ (Սենատում ընդամենը 100 տեղ է)։ Ըստ որում Հանրապետական կուսակցությանն արդեն հաջողվել է իր ընդդիմախոսներից խլել Սենատի այն վեց տեղերից երեքը, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողության համար։ Ներկայումս Սենատում 53 աթոռ պատկանում է դեմոկրատներին, 45—ը՝ հանրապետականներին եւ երկուսը՝ անկախ օրենսդիրների։ 
Դեմոկրատները Սենատում մեծամասնությունը կկորցնեն նախագահից ամերիկացիների հիասթափության պատճառով։ Մասնավորապես, հանրապետականների թեկնածուները հաղթել են Միսիսիպիի, Թենեսիի, Մենի, Ալաբամայի նահանգներում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարեւան Վրաստանում վերջին օրերին ներքաղաքական սրընթաց իրադարձություններ են ծավալվում։
Նախ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարությունից հեռացրել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ կոռուպցիոն աղմկահարույց միջադեպի համար։ Խոսքը, մասնավորապես, նախարարության պաշտոնյաների կողմից իրականացված գնումների անօրինականության եւ առանձնապես խոշոր չափով գումարների վատնման մասին է։
Պաշտպանության գերատեսչության արդեն նախկին նախարար Ալասանիան հերքել է մեղադրանքներն ու հայտարարել իր ղեկավարած գերատեսչության վրա «մտադրված հարձակման մասին»։ Նրա խոսքով, զարգացումների թիրախում Վրաստանի եվրաինտեգրացիայի կուրսն է, քանի որ Ալասանիան ու իր թիմը Վրաստանում այդ կուրսը զարգացնող գործիչներն են։ Այնուհետեւ Վրաստանի վարչապետը հրաման է ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության բոլոր փոխնախարարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։
«Դադարեցվել են պաշտպանության առաջին փոխնախարարի եւ բոլոր փոխնախարարների լիազորությունները»,–ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։
Ի դեպ, Ալասանիայի հեռացմանը հաջորդել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի եւ նրա տեղակալների հրաժարականը։ Փանջիկիձեն հայտարարել է նաեւ «Վրացական երազանք» դաշինքը լքելու մասին։
Հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։
Վարչապետը պաշտոնաթողությունների շարքի վերաբերյալ ասել է. «Ցուցադրակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներմուծման քվոտաների չափերը ենթակա են շտկման

ՀՀ—ի ԵՏՄ—ին միանալու պայմանագրի անցումային դրույթներում խոսվում է երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման հարցերից։ Այստեղ ընդամենը նշվում է, որ
ԵՏՄ տարածքում այդ միջոցների ներդրմանը նախորդող հետաքննության անցկացման համար, պատասխանատու մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի հայտարարության հիման վրա, կարող է իրականացվել պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ԵՏՄ—ում գործող հակագնագցման միջոցների նկատմամբ կրկնակի հետաքննություն։ Բայց կրկնակի հետաքննություն սկսելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն բավարար ապացույցների առկայության դեպքում այն մասին, «որ հետաքննություն անցկացնելու դեպքում ՀՀ շուկայի տվյալների հաշվառումը, որի արդյունքում կայացվել է գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների կիրառման մասին որոշում, կբերի համապատասխան միջոցների ներդրման համար հիմքերի էական փոփոխության»։ Կրկնակի հետաքննության նկատմամբ չեն կիրառվում այն դրույթները, որոնք սահմանում են նվազագույն ժամկետ, որի լրանալուն պես միայն կարող է սկսվել կրկնակի պաշտպանական հետաքննություն։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ԵՏՄ տարածքում անցկացվող հետաքննության արդյունքներով հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները ենթակա են ՀՀ տարածքում անմիջական կիրառման հենց պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից, որպես հատուկ պաշտպանական միջոցներ, սահմանված ներմուծման քվոտաների չափերը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9—րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին։ Այն կրում է «Տաշիր» անվանումը։ Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան։
Սերժ Սարգսյանը նաեւ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սա է երկրում վիճակ փոխելու ճանապարհը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ պատասխանել է «Panorama.am»—ի՝ ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի քանի խնդիրների։ Անդրադառնալով այն հարցին, թե ոչ իշխանական ուժերը իրենց օրակարգում հրատապ պահանջ են ներկայացրել իշխանություններին ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել՝ 100%—անոց համամասնական ընտրակարգին անցնելու անհետաձգելիությունը կարեւորելով, ԱԺ փոխխոսնակը նշել է. «Ոչ իշխանական ուժերի հրատապություններն ու անհետաձգելիությունները երբեմն անհասկանալի ու անըմբռնելի են»։
Հ. Նաղդալյանի խոսքով՝ ոչ իշխանական ուժերը ընտրություններից 2—3 ամիս առաջ առաջարկում են համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցեր քննարկել, իսկ երբ իշխանություններն առաջարկում են դրանք ավելի հանգիստ, բնականոն պայմաններում եւ ժամանակահատվածում դիտարկել եւ իրագործել՝ հրաժարվում են։
«Տվյալ պահին իշխանությունը օրակարգ է բերել համակարգային փոփոխությունների խնդիր, որն առաջարկում է իրագործել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Բնական է, որ սահմանադրական փոփոխությունները գլոբալ ճարտարապետության փոփոխություններ են, եւ այս պարագայում բազմաթիվ խնդիրներ, հարցեր ու ենթահարցեր քննարկման առարկա են դառնալու եւ տրանսֆորմացվելու են։ Կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետ է այս համատեքստում աշխատելը եւ փորձել իրական փոփոխությունների հանգել սահմանադրական բարեփոխումների ճանապարհով։ Եվ օգտվելով այս պահից, որն առավելապես հարմար է՝ միանալ սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ իրենց ջանքերը, եռանդը, առաջարկներն ու գիտելիքները միավորելով՝ ողջ քաղաքական համակարգում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024