Նախագահն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9—րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին։ Այն կրում է «Տաշիր» անվանումը։ Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան։
Սերժ Սարգսյանը նաեւ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է։