Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 13
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Cisco Systems» ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացոլային, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացոլային ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ եւ նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին։ Վարչապետը նշել է, որ տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20–25 տոկոս աճ, եւ առկա է այն հզորացնելու մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացոլան ներկայացրել է «Cisco Systems» ընկերության գործունեությունը, ձեռքբերումները եւ առաջիկա ծրագրերը։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մի շարք հաջողված ծրագրեր է իրականացնում բազմաթիվ վերազգային ընկերությունների հետ, որի արդյունքում շատ կազմակերպություններ Հայաստանում հիմնում են իրենց տարածաշրջանային կենտրոնները։ Հաշվի առնելով «C
...
Կարդալ շարունակությունը »
|
Ղարաբաղա—ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում երեկ, ժամը 13.45—ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ—ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ—24» ուղղաթիռը, ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։ Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է։ Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե «հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ, եւ իրենք էլ պատասխանել են»։
«Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել։ Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր։ Ավելին՝ ադրբեջանական կողմի կրակահերթը նաեւ թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան»,–«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հովհաննիսյանը։
«Այս աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն եւ կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,–հավելել է նա։
Ադրբեջանական կողմի սադրիչ գործելակերպը խստորեն քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ—ում լրագրողների հետ ճեպազրույցում։
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային, ով արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է Մարիո Մացցոլային եւ նրա տիկնոջը՝ Լուչիանա Կավալետին, Հայաստանում։ Խոսելով ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու նպատակի մասին՝Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այն միանգամայն արդարացված էր. ոլորտում արդեն իսկ որոշակի հաջողություններ կան, Հայաստանում երիտասարդները հաճույքով են ներգրավվում հեռանկարային դարձած ՏՏ ոլորտ, մեծ է հետաքրքրությունը նաեւ դպրոցականների շրջանում, որոնց համար հիմնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, եւ այժմ նպատակ կա մոտակա տարիներին Հայաստանի բոլոր մարզերում հիմնել այդպիսի կենտրոններ։ Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացրած ժամանակը նաեւ հնարավորություն կտա Մարիո Մացցոլային՝ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին։
Մարիո Մացցոլան շնորհակալություն է հայտնել մրցանակի համար եւ նշել, որ իր, իր տիկնոջ եւ դստեր համար սա անմոռանալի իրադարձություն է։ Հայաստանում գտնվելու այս օրերին իրենք ամբողջությամբ զգ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանն իր գործընկերներին ապացուցում է, որ իր անվտանգության կարողությունները մեծացել են, եւ Հայաստանն այժմ անվտանգություն ապահովող երկիր է։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «ՆԱՏՕ—ի շաբաթ–2014» միջոցառման շրջանակում ՀՀ—ում հավատարմագրված ՆԱՏՕ—ի անդամ մի շարք երկրների դեսպանների եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հանդիպմանն ասել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը. «Հայաստան ժամանելուց հետո ամենաշատն ինձ զարմացրեց սերտ գործընկերությունը ՆԱՏՕ—ի եւ Հայաստանի միջեւ։ ՆԱՏՕ—ն ամուր եւ փոխշահավետ համագործակցություն է վարում ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների հետ։ Մենք շատ բարձր ենք գնահատում հայ խաղաղապահների ծառայությունը ՆԱՏՕ—ի կողմից իրականացվող առաքելություններում։ Հայաստանն արդեն մասնակցում է մի շարք գործողություններում, ուստի այն սոսկ անվտանգության սպառող չէ, այլեւ՝ ապահովող։ Սա շատ կարեւոր զարգացում է, եւ դուք պետք է հպարտ լինեք»։
ՆԱՏՕ—ն շատ է կարեւորում պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումները, որոնք բարձրացնում են մարտունակությունը։ «Կարեւոր կետն այն է, որ բոլորը շահում են պաշտպանության ոլորտում արված բարեփոխումներից։ Եվ իմ վերջին նկատառումն այն է, որ ուրախալի էր տեսնել ՀՀ նախագահին ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի ժամանակ։ ՀՀ պաշտպանության նախարարի բովանդակալից հանդիպումը ՆԱՏՕ—ի հրամանատար, գեներալ Բրիտոյի հետ ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այս գործ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ափսոս հայերեն խոսել չեմ կարողանում, բայց հույս ունեմ հայերենի ուսումնառության ճանապարհին առաջ գնալ»,— երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Օրերս դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին։ «Հայաստանը Ֆրանսիայի համար կարեւոր երկրներից է։ Երկիր, որի հետ ունենք վաղեմի համագործակցություն։ ՀՀ—ն այն երկիրն է, որի մասին խոսում են Ֆրանսիայում, եւ երբ իմ շրջապատում ասացի, որ գնում եմ Հայաստան, պարզեցի, որ ծանոթ են Հայաստանին։ Արդեն տասը օր է Հայաստանում եմ եւ հասկացա, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին խոսում են Հայաստանում։ Ես ուրախ եւ հպարտ եմ դեսպանի պաշտոնում նշանակվելու առիթով։ Իսկապես շատ գոհ եմ, որ ինձ է վստահվել հայ—ֆրանսիական հարաբերություններն ակտիվացնելու գործը»,— ասաց նա։
Ֆրանսիացի դիվանագետը փաստեց բարձր մակարդակով քաղաքական երկխոսության առկայությունը. «Ֆրանսիայի երեք նախագահները այցելել են Հայաստան՝ Շիրակը, Սարկոզին եւ Օլանդը։ Նախագահ Սարգսյանը բազմիցս եղել է Փարիզում։ Վերջին անգամ հոկտեմբերի 27—ին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»։ Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ նախագահ Օլանդի համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելը հակամարտության կարգավորման հանձնառությունն ընդգծելու առիթ էր։ Դեսպանը հիշեցրեց նաեւ Ֆրանսուա Օլանդի՝ 2015թ. ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|