ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 26

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սեւծովյան տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով. տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչները երեկ Երեւանում անցկացրել են իրենց հերթական՝ Մերձսեւծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7—րդ եւ ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19—րդ նիստերը։
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաեւ հերթական նիստերը Երեւանում անցկացնելու նրանց որոշումը։ Սերժ Սարգսյանը կարեւորել է նման հանդիպումները տեղեկատվական ոլորտում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։ Ողջույնի խոսքում հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առավել կամրապնդվեն ու կխորանան նաեւ «Արմենպրես» պետական գործակալության եւ Սեւծովյան տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների բարձր մակարդակի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները։ Ընդգծելով, որ աշխարհում սրընթաց զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, եւ այդ թռիչքային զարգացումը բերում է տեղեկատվության ծավալի ու հասանելիության բարձրացման, նախագահը դա համարել է մի կողմից մարտահրավեր, մյուս կողմից՝ մեծ հնարավորություն։ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նաեւ մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցը սովորական սահմանագիծ չէ, այլ պատմական բնագիծ, որը պահանջում է առանձնահատուկ, հայեցակարգային նոր մոտեցում եւ համարձակ, արմատական բնույթի եզրակացություններ։ 
Անհրաժեշտ են 100—ամյակին վայել, Հայաստանի երեք հանրապետությունների պատմության բովով անցած, արդի հայության տրամադրություններին, մենտալիտետին եւ ներուժին համապատասխան եւ Հայոց ցեղասպանության բնագավառում միջազգային ուսումնասիրություններին ու նրանց արդյունքներին վայել եզրահանգումներ, որոնք ուղենիշ կծառայեն հայությանը ոչ միայն տարելիցը բարձր մակարդակով նշելու, այլեւ նրան հաջորդող ժամանակաշրջանի ռազմավարության համար՝ հայության ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Կարծում ենք, որ դա պետք է լինի ազգային—քաղաքական հանրագումարային բնույթի համարձակ եզրակացություն, որը մի կողմից ի մի բերի հայության եւ միջազգային հանրության մեկդարյա ձեռքբերումները Հայոց ցեղասպանության գնահատման եւ ճանաչման հարցում, իսկ մյուս կողմից՝ հստակորեն սահմանի համայն հայության անելիքները եւ ուղենիշները 2015 թվականից հետո ժամանակահատվածի համար։


Հռչակագիր Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի առթիվ
Առաջարկում ենք ընդունել հատուկ պաշտոնական Հռչակագիր, որում, ի լուր համայն հայության ու ամբողջ աշխարհի, հայտարարվի.
Առաջին. Հայոց ցեղասպանությունը ինստիտուցիոնալ եւ ոչ կառավարական կառույցների մակարդակներով արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է։ 
Դրա համար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ «Եռաբլուրը» բազմամարդ էր։ Հարազատները, ընկերները, ծառայակիցները, հրամանատարները, բազմաթիվ քաղաքացիներ եկել էին վերջին հրաժեշտը տալու նոյեմբերի 12—ին ուսումնական զորավարժության ժամանակ հակառակորդի կողմից կործանված «ՄԻ—24» ուղղաթիռի զոհված օդաչուներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին եւ լեյտենանտ Ազատ Սահակյանին։ Ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների աճյունները զինվորական կարգով դուրս են բերվել Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել հոգեհանգստյան արարողություն։ Սգո թափորը ուղեւորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ տեղի է ունեցել սգո միտինգ, այնուհետեւ աճյունները զինվորական կարգով հողին են հանձնվել։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոնարհվելով իրենց պարտքը փառքով կատարած օդաչուների առջեւ, ՀՀ ՊՆ ողջ անձնակազմի անունից իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ օրեր առաջ, երբ «Եռաբլուրի» սրբազան բարձունքում ամփոփվում էր Հայաստանի առաջին Հանրապետության պաշտպաններից զորավար Սեպուհի աճյունասափորը, պարզ էր, որ Հայաստանը պատրաստ է հայրենիք վերադարձնել նրանց, ովքեր ընկել են երկրի ազատության ճանապարհին. «Եվ խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է ղարաբաղա—ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր երեք զինվորական օդաչուների աճյուններին։ Նոյեմբերի լույս 22—ի գիշերը դարձավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024