ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ համարժեք է համարում Արեւմուտքի արձագանքը ՌԴ—ին Ղրիմի միանալը, որովհետեւ Մոսկվան գործել է ըստ Կոսովոյի նախադեպի, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Մենք տեղի ունեցածի նկատմամբ Արեւմուտքի այդ արձագանքը միանգամայն ոչ համարժեք ենք համարում»,–հայտարարել է պետության ղեկավարը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Երբ մենք պահանջներ ենք լսում այն բանի կապակցությամբ, թե Ռուսաստանը խախտել Է միջազգային իրավունքը, ապա դա ինձ մոտ, զարմանքից բացի, ոչ մի այլ բան չի առաջացնում,–ասել է Պուտինը։–Եվ հետո մենք ունենք վառ ու թարմ նախադեպ՝ Կոսովոյի նախադեպը»։ Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է միջազգային դատարանի որոշման մասին, որով Կոսովոն ինքնորոշվելու իրավունք ունի։
Պուտինն ընդգծել է, որ այդ որոշման մեջ «ասվել էր ամենագլխավորը՝ ինքնորոշման հարցը լուծելիս որոշակի տարածքում բնակվող ժողովուրդը չպետք է հարցնի իր պետության կենտրոնական իշխանությունների կարծիքը»։
«Ինքնորոշման համապատասխան ընթացակարգեր անցկացնելու համար երկրի կենտրոնական իշխանությունների, կառավարության թույլտվությունը չի պահանջվում։ Ահա ինչն է ամենագլխավորը»,–նշել է նա։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ «Ղրիմում ոչ մի այլ բան չի արվել, քան այն, ինչ արվել է Կոսովոյումե։ «Ես խորապես համոզված եմ, որ Ռուսաստանը միջազգային իրավունքի ոչ մի խախտում թույլ չի տվել»,–հայտարարել է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռիսկերը պետք է կարողանալ գնահատել

2015 թվականի բյուջեն հաշվարկելիս հաշվի չի առնվել ԵՏՄ—ին միանալու փաստը, քանի որ միությունը նոր է, եւ հստակ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա բյուջեի վրա։ 
Բացի այդ, այս տարվա բյուջեն տարբերվում է եկամուտների առավել զուսպ հաշվարկներով. կառավարությունը եկամտի համեստ ակնկալիքներ է ներկայացրել՝ տեղ թողնելով բյուջեի գերակատարման համար։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 2015—ի բյուջեն անվանում է հնարավորությունների բյուջե, քանի որ «համեստ ցուցանիշները խոսում են այն մասին, որ 2015 թ. տնտեսության զարգացման կանխատեսումները զուսպ են»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։–Պետբյուջեի եկամուտների հետ կապված համեստ թվերը պայմանավորված են ոչ միայն ներքին գործոններով, այլեւ տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության զարգացումներով։ Չի բացառվում, որ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը հաջորդ տարի եւս անկում գրանցեն, որն էլ կազդի Հայաստանի վրա։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը եւս բավականին լուրջ ռիսկեր է պարունակում։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ դա մեզ համար ինքնիշխանության կորուստ է կամ մեզ սեւ օրեր են սպասվում։ Դա, իհարկե, հնարավորությունների նոր դաշտ է բացում, եւ, այդուամենայնիվ, բավական լուրջ ռիսկեր են մեզ սպասվում, որը կարող է բերել նաեւ տնտեսության որոշակի ցուցանիշների ժամանակավոր վատթարացման»։ 
Սակայն Հայաստանն ունի մի շարք հնարավորություններ, որոնք թույլ կտան արձանագրելու ավելի մեծ տնտեսական աճ. «Չիրացված հնարավորությունները վերաբերում են հիմնականում վերամշակման ճյուղին ինչպես հանքարդյունաբերությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա խաղաղօվկիանոսյան արշիպելագի բնակիչները հնարավորություն կստանան անդրծովյան այս տարածքի հետագա ճակատագիրը հանրաքվեով լուծել մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում։ Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հավաստել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ որպես պետության ղեկավար կղզիներ կատարած իր առաջին աշխատանքային ուղեւորության ընթացքում։ Ինչպես ընդգծել է նա, Փարիզը հարգանքով կընդունի կղզու բնակիչների ցանկացած որոշում։
«Հենց կալեդոնացիներին է պատկանելու վերջին խոսքը։ Նրանց ընտրությունը կհարգվի»,–նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային հանրաքվեն, որում կդրվի Նոր Կալեդոնիայի հնարավոր անկախության հարցը, կանցկացվի «տեղի Կոնգրեսի կողմից ընտրված» ժամկետում։ «Եթե ժամկետը չորոշվի, ամենաուշը 2018 թվականն է»,–հավելել է Օլանդը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024