Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային։
Ողջունելով հյուրին՝ հանրապետության նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել եւ գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում այս բնագավառում Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունն ու ձեռքբերումները։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայաստան—Համաշխարհային մաքսային կազմակերպություն երկարամյա փոխգործակցությունը, եւ շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ մեր երկրին օժանդակության ու ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում շահագրգիռ համագործակցության համար։
Կունիո Միկուրիան գոհունակությամբ է արձանագրել, որ մաքսային գործի բոլոր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների առումով Հայաստանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, եւ առաջընթացն ակնհայտ է։ Նա ընդգծել է հատկապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման, սահմանային անցակետերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, օրենսդրության կատարելագործման եւ այլ ուղղություններով հաջողությամբ ընթացող աշխատանքները, որոնց արդյունքները, Կունիո Միկ
...
Կարդալ շարունակությունը »