ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 03

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբսի» հետ համագործակցությամբ, Երեւանում առաջին անգամ անցկացրեցին Հայաստան—Թուրքիա ներդրողների հանդիպում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանում եւ Թուրքիայում հրեշտակ—ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը։
Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նախաձեռնության հեղինակներ, ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ—ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը եւ «Էնջել լաբսի» տնօրեն Թուգչե Էրգյուլը, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն եւ ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրական ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն։
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանում ստարտափների եւ էկոհամակարգի ներդրումները զարգացնող «հրեշտակ—ներդրողների» ցանցի ստեղծմանը։
«Հրեշտակ—ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարեւոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար։ Ըստ ուսումնասիրությունների՝ վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի եւ համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ–ներդրողները շատ կարեւոր դեր են ունեցել բանկերի եւ վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,–ասաց Սեդա Մուրադյանը՝ հավելելով, ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 1—ը որպես աշխատանքի կամ աշխատավորների օր նշվում է աշխարհի շուրջ 140 երկրներում։ Մեր հանրապետությունում այն կոչվում է Աշխատանքի օր։ 
Արդեն բարի ավանդույթ են դարձել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կողմից կազմակերպվող հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառումները։ Նախօրեին այն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից։ Ներկա էին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Հանրապետության նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ—ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգեւատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝ երկարամյա բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար։
Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Մայիսի 1—ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը եւ փառաբանում ազնիվ գործը։ Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է։
Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձեւավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ մեր իրականության մեջ։
Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին։
Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին եւ ամրապնդել դրանք։
Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ եւ նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի եւ խավերի համերաշխությունը մեր հայր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024