ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 31

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, ով Հայաստան է ժամանել քննարկելու Հայաստան—ԵԱՀԿ համագործակցությունը շարունակելու հնարավորություններն ու հեռանկարը։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ բարձր գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի հետ նրա համագործակցությունը։
Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ՝ նշելով, որ կազմակերպությունը, այնուհանդերձ, պատրաստակամ է եւ շահագրգիռ շարունակելու հետագա համագործակցությունը Հայաստանի հետ։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԵԱՀԿ գործունեության բոլոր հարթություններում Հայաստանի ներգրավվածության մասին եւ քննարկել փոխգործակցությունն այլ ձեւաչափերով խորացնելու եւ ընդլայնելու հնարավորությունները։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին։ 
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Է. Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանի ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով ու ԵԱՀԿ ծրագրերի իրագործումը Հայաստանում իրավամբ կարելի է օրինակելի համարել։ Նախարարի խոսքով՝ գլխավոր քարտուղարի այցելությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել մեր տարածաշրջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը։
«Բաքուն փորձում էր ներկայացնել սա Ադրբեջան—Հայաստան հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում է ԵԱՀԿ—Ադրբեջան հարաբերություններին, մի գործողություն է, որն ուղղված է ԵԱՀԿ դեմ։ Կարծում եմ՝ թե՛ ԵԱՀԿ նախագահությունը, թե՛ մասնակից երկրները, թե՛ քարտուղարությունը համապատասխան հետեւություններ արել են Բաքվի այս ապակառուցողական քայլի վերաբերյալ, որը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ տեսլականին եւ նպատակներին»,–ասաց Է. Նալբանդյանը։
Նա հավելեց՝ հայաստանյան կողմն ակնկալում է, որ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող շատ ծրագրեր կշարունակեն կյանքի կոչվել այլ ձեւաչափերով։ 
Նախարարի խոսքով՝ տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Լ. Զանիերի հետ առանձնազրույցի եւ դրան հաջորդած՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպման ընթացքում. «Մտքեր փոխանակեցինք կազմակերպության օրակարգային հարցերի՝ բոլոր երեք հարթություններով գործունեության շուրջ, քննարկեցինք ավստրիական նախագահության առաջնահերթությունների իրագործման ընթացքը։ Անդրադարձանք նաեւ ապրիլի 2—ին Հայաստանում տեղի ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024