Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 10
Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատում կայացավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72—րդ, Շուշի ազատագրման 25—րդ տարեդարձերին եւ ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների, գերատեսչությունների ղեկավարներ, պետական ու քաղաքական գործիչներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ ու զինվորականներ, հյուրեր՝ Հայաստանից եւ արտերկրից։
Հանդիսության սկզբում Արցախի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ներս բերվեցին երկրի ու պաշտպանության բանակի դրոշները։
Մայիսյան եռատոնի առթիվ զեկուցումով հանդես եկավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։
«Ուղիղ 72 տարի առաջ մեր պապերն ու հայրերը, խորհրդային բազմազգ ժողովրդի շարքերում մարտնչելով Մեծ հայրենականի ամենատարբեր ռազմաճակատներում, բարձր պահեցին հայի պատիվը եւ իրավամբ վաստակեցին հաղթողի համբավ։ Ավարայրով ու Սարդարապատով ինքնահաստատված մեր ժողովրդի փառավոր զավակներն իրենց կատարածով մեկ անգամ եւս ապացուցեցին, որ հերոսությունն ու արժանապատվությունը հային առանձնահատուկ հատկանիշներ են։ Եվ ահա Մեծ հաղթանակից ուղիղ 47 տարի անց հայը տակավին դարձավ հերոսության ջահակիր, բայց այս անգամ արդեն ոչ թե օտար ափերում, այլ հարազատ ու բազմաչարչար նախնյաց հողում։ Ուղիղ 25 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 9—ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը, չորս հարվածային ուղղություններում ճեղքելով հակառակորդի կողմից ռազմական հզոր հենակետի վերածված Շուշիի պաշտպանությունը, մտան Հայոց հինավուրց բերդաքաղաք, իսկ այնուհետեւ զարգացնելով հարձակումը, 10&md
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայիսի 7—ին Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ներկայացրեց երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները, համաձայն որոնց նախագահ է ընտրվել «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը։
Ընդհանուր առմամբ Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող, իսկ մրցակիցը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը ստացել Է ձայների 33,94 տոկոսը։ Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ. «Ազգային ճակատի» համար դա ռեկորդ է նախագահական ընտրություններին նրա թեկնածուների մասնակցության ողջ պատմության ընթացքում։
39—ամյա Է. Մակրոնն, այսպիսով, դարձել Է ամենաերիտասարդ նախագահը Ֆրանսիայի պատմության մեջ։ Նա նաեւ 1958 թվականից ի վեր առաջին նախագահն է, ով չի ներկայացնում այդ երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցությունները։
Ընտրություններին պարտություն կրած Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7—ին զանգահարել է Է. Մակրոնին՝ շնորհավորելու նրան տարած հաղթանակի առթիվ։ Նա «պատմական եւ ծանրակշիռ» է որակել ընտրություններում իր գրանցած արդյունքը եւ շնորհակալություն հայտնել այն շուրջ 11 միլիոն ֆրանսիացիներին, ովքեր իր օգտին քվեարկել են երկրորդ փուլում։ Միաժամանակ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարը խոստացել է Է. Մակրոնի շարժման դեմ պայքարել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ իր կուսակցությունը համարելով «առաջին ընդդիմադիր ուժը երկրում»։
Իր հերթին Է. Մակրոնը շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին՝ շեշտելով, որ նախագահ ընտրվելը մեծ պատասխանատվություն է դնում իր վրա։ Նա նշել է, որ մտադիր է հաշվի առնել այդ թվում Մարին լե Պ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Արցախի ժողովուրդն աշխարհի հայության հետ 25—րդ անգամ նշեց Մայիսյան եռատոնը՝ հորդաբուխ, հպարտ, միասնական, ինչն ավելի է իմաստավորում մայիսի 9—ի խորհուրդը։
Տոնական հանդիսությունները մեկնարկեցին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։ Իսկ մինչ այդ ՊԲ հետախուզական ստորաբաժանումներն այստեղ կազմակերպել էին «Անկախության պահապանները» խորագրով ցուցադրական պարապմունքներ։ Եվ հազարավոր մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու ջերմադիտակների եւ գիշերային տեսասարքերի, հրաձգային նոր զենքերի ու սպառազինությունների թարմ նմուշներին։
Հանդիսության մասնակիցների բազմամարդ երթը ՊԲ նվագախմբի հաղթական քայլերգի ներքո Վերածննդի հրապարակից ձգվեց դեպի նորոգ հուշահամալիր։ Այն առաջնորդում էին հայկական երկու հանրապետությունների ղեկավարները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրանց հետ էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Վիգեն Սարգսյանը եւ Լեւոն Մնացականյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, պաշտպանության բանակի գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, մեծ Հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերաններ, բազմաթիվ հյուրեր արտերկրից։
Ժամը 11—ին ՊԲ նվագախումբն ազդարարեց ծաղկեպսակներ դնելու արարողության սկիզբը։ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25—րդ տարեդարձի կապակցությամբ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի անունից ծաղկեպսակներ դրվեցին հուշարձանի պատվանդանին։ Ծաղկեպսակներ դրվեցին նաեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|