Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 19
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը վեցերորդ գումարման Ազգային ժողովին
Վեհափա՛ռ տեր,
Հարգարժա՛ն պատգամավորներ,
Հարգելի՛ հյուրեր,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին եւ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ եւ բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ մաղթում բեղուն աշխատանք։
Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաեւ պատասխանատու։ Այսօր եկել է այդ օրը։ Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ։ Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարեւոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին եւ գլխավոր քայլը կատարողները։ Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաեւ ամուր կամք, մեծ լավատեսություն եւ տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար։
Անշուշտ, խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլեւ ընկալելի եւ գործուն։ Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել։ Երբեմն ասում են, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չու
...
Կարդալ շարունակությունը »
|
Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահի, Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահների թեկնածուներ
Այսօր աշխատանքն է սկսում վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Խորհրդարանում կձեւավորվի 4 խմբակցություն՝ ընտրված քաղաքական ուժերից՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն (58 անդամ), «Ծառուկյան» դաշինք (31), «Ելք» դաշինք (9) եւ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցություն (7)։
Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը կբացի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ ՀՀԿ—ի ցուցակով ընտրված՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ Ապա ողջույնի խոսքով հանդես կգան նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Օրենսդիր գործունեությունը սկսող 105 պատգամավորները կմասնակցեն երդման արարողությանը։
Ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված ուժերն արդեն հասցրել են հստակեցնել իրենց անելիքը։
Մեծամասնություն հանդիսացող Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ընթացքում նորընտիր Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահների թեկնածուների վերաբերյալ որոշում է ընդունել եւ խորհրդի նիստին ներկայացրել կուսակցության խորհրդի անդամներին։
Կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց ԱԺ ղեկավարության կազմը, եւ կուսակցությունն ընդունեց այն միաձայն»։ Նա նաեւ նշել է. «ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունն առաջարկել է բազմափորձ, մեր ավագ ընկեր, առողջապահության նախկին նախարար, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի թեկնածությունը»։ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոն
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքը։
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունը՝ ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն։
Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Այնուհետեւ նիստը վարող Կնյազ Հասանովը տեղեկացրել է, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 33—րդ հոդվածի 5—րդ կետի համաձայն, հիմք ընդունելով «Ազգային ժողով ընտրելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել չորս քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, «Ելք» կուսակցությունների դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Պատգամավորների ընդհանուր թիվը 105 է։ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածի դրույթների համաձայն՝ վեցերորդ գումարման խորհրդարանում գործելու
...
Կարդալ շարունակությունը »
|
Հստակեցվում են աջակցության համակարգման մեխանիզմները
Երեկ Երեւանում մեկնարկել է Եվրոպական միության աջակցության ծրագրավորման, կառավարման եւ համակարգման փորձի փոխանակմանը նվիրված երկօրյա աշխատաժողովը՝ Սերբիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի ԵՄ աջակցության համակարգման պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել եւ քննարկել վերոնշյալ գործընկեր երկրներում եւ Հայաստանում ԵՄ աջակցության համակարգման մեխանիզմները եւ ընթացակարգերը, առկա գործիքակազմը եւ դրանց կիրառումը երկրների առաջնահերթ խնդիրների լուծման ընթացքում։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանը։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ եվրոպական ներդրումային գործիքի շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության շնորհիվ Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում էական բարեփոխումներ են իրականացվել արդեն ավելի քան տաս տարի, եւ այդ գործընթացը շարունակվում է։
Գարեգին Մելքոնյանն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, լինելով Հայաստանում Եվրոպական հարեւանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող, մշտապես հետեւողական է, որպեսզի ԵՄ աջակցության բոլոր ուղղություններն ու գործիքները իրականացման բոլոր փուլերում լինեն առավելագույնս արդյունավետ։ Նա նաեւ հավելել է, որ աշխատաժողովի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում ԵՄ աջակցության կառավարման արդյունավետության բարձրացմանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Աշխատ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|