Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 25
Միացյալ Նահանգները շարունակում է զինել Սիրիայի քրդական կազմակերպություններին, մասնավորապես Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD) եւ Ժողովրդի պաշտպան միավորումներին (YPG)։ Մայիսի 22—ին զենքի հերթական մեծ խմբաքանակն է Իրաքից Սիրիա տեղափոխվել, ինչը բնականաբար արժանացել է Թուրքիայի խիստ բացասական հակազդեցությանը։ Վաշինգտոնը քրդական խմբերին դիտելով որպես ԻՊ—ի դեմ պայքարող ուժ, որոշել է զինել այդ խմբերին, ինչը Անկարայի խիստ դժգոհության պատճառ է դարձել, որտեղից հնչեցին նախազգուշացումներ ու սպառնալիքներ։
Նախագահ Էրդողանը շեշտել է, որ ԱՄՆ—ն պետք է հստակեցնի արդյոք իրենք դաշնակիցնե՞ր են եւ առաջ են գնալու միասին, թե՞ յուրաքանչյուրը գնալու է իր ընտրած ճանապարհով։ Վարչապետ Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ եթե ԱՄՆ—ն նման որոշում ընդունի, այն ոչ միայն բացասական հետեւանքներ կունենա Թուրքիայի, այլեւ ԱՄՆ—ի համար։ Անկարան նաեւ սպառնացել է, որ ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ—ին համոզել, որ ռազմական աջակցությունը տրամադրի «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը, որը լիովին ղեկավարվում է իր կողմից։
Անկարան սարսափում է այն մտքից, որ քրդերը հզորանալով, շատ հավանական է՝ իր սահմաններին կից ձեւավորեն քրդական ինքնավարություն։ Նաեւ մեծ հույսեր էր կապում նախագահ Թրամփի հետ։ Դեռեւս հունվարին Էրդողանը դիվանագետների համաժողովին հայտարարել էր, թե համոզված է, որ տարածաշրջանային հարցերի շուրջ Թրամփի հետ համաձայնության են գալու։ Իսկ ԱԳ նախարար Չաուշօղլուն շեշտել էր, թե հավատացած է, որ ԱՄՆ նոր վարչակազմը նախորդ կառավարության «սխալները» չի կրկնի։ Անկարան իր նպատակներին հասնելու ուղղությամբ այլ քայլեր էր կատարում՝ ընդհուպ խիստ հակաիրանական դիրքորոշումներ ըն
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում հունիսի 9—10—ը կանցկացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը։ Այս տարին ֆորումի համար հոբելյանական է։ Այն արդեն 10—րդ անգամ յուրօրինակ հարթակ է դառնում ՏՏ ոլորտի եւ բիզնեսի մյուս ճյուղերի ներկայացուցիչների համար։
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարեւոր միջոցառումներից է։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
«Այս տարի ֆորումի ժամանակ կհայտարարվի Երեւանում 2019 կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ Այս կարեւոր միջոցառումն անցկացնելու համար պահանջվում է հսկայածավալ աշխատանք։ Հայաստանում այս կոնգրեսի անցկացումը մեծ հնարավորություններ է ենթադրում, քանի որ համաշխարհային IT ընկերությունների 2000—ից ավելի լիդերներ են գալու Հայաստան։ Դա նշանակում է, որ կարող ենք նրանց ցույց տալ Հայաստանի IT լուծումները, հնարավորությունները, ներուժը»,– ասաց Ալեքսանդր Եսայանը։
Այս տարի կայանալիք «ԴիջիԹեք» ֆորումի հյուրերն են լինելու Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance —WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կքննարկվեն 2019 թվականին Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կներկայացվի ՀՀ—ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական եւ տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|