ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 30

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28—ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կայոց կաթողիկոսի, հանրապետության բարձրագույն ղեկավարության եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։ Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել։ Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց եւ պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված եւ հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր եւ փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ։ Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը։
Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին եւ օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները եւ փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները։ Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը։ Գործեցին բացառիկ միասնականությամբ եւ կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ եւ աննահանջ կամքով։ Գործեցին ազգային գիտակցության եւ պատմական պատասխանատվության բարձր մակարդակով։
Նորանկախ Հայաստանը ծնվեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը մայիսի 27—ին տոնել է Եվրոպայի օրը։ «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագիրը կրող ամենամյա միջոցառումներում ներկայացվել են Հայաստանում ԵՄ կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը տարբեր ոլորտներում։ «Այսօր Եվրոպայի օրերի ծրագրի ավարտն է։ Մենք մեծ շրջան արեցինք, ճամփորդեցինք ամբողջ Հայաստանով՝ Վանաձոր, Գյումրի, Կապան, Գորիս, Եղեգնաձոր եւ վերադարձանք Երեւան»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ Հայաստանը ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է։ «Մենք կցանկանայինք, որպեսզի հայերը քաջատեղյակ լինեին, թե ինչ է անում Եվրամիությունն այստեղ։ Եվրամիությունն ամենամեծ դոնորն է եւ զարգացման ծրագրերի ամենամեծ աջակիցը»,—հավելել է ԵՄ դեսպանը։
Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառել են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ԵՄ—Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը։ Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվել են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո։ Տեղեկատվական ցուցահանդեսների ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա, առողջապահություն։
Եվրամի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոգեշնչել մարդկանց երախտապարտ լինելու։ Այս առաքելությամբ է արդեն երկրորդ անգամ Երեւանում անցկացվում «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով։
«Ավրորա 2017»—ի մրցանակակիրը, ում անունը հայտնել է Շառլ Ազնավուրը, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան է, ով Սուդանի Նուբա լեռներում պատերազմական վիճակում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է։ Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի։
Բժիշկ Թոմ Քաթինան, ում տեղացիները ճանաչում են որպես «Դոկտոր Թոմ», պատերազմն սկսելուց ի վեր անդադար աշխատել է՝ հնարավորինս մեղմելու պատերազմի սարսափները։ Ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռեւս խաղաղ ժամանակներում։ Երբ պատերազմ է սկսվել, նրան առաջարկել են դուրս գալ երկրից, բայց բժիշկը պնդել է, որ կմնա։
Բռնության տարածմանը զուգընթաց՝ տարածաշրջանի բնակիչներն անասելի տառապանքներ են կրել։ Սոսկալի այրվածքներով հիվանդներին, կտրված ոտքերով նորածիններին, բորոտներին ու թերսնումից մեռնողներին խնամելը նրա համար դարձել է առօրյա։
Քաթինան հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, եւ նրա կարեւորագույն առաջնահերթությունն այն է, որ հիվանդանոցը կարողանա տրամադրել տարրական բուժօգնություն։ Էլեկտրաէներգիայի ու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024