ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 17

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում եւ ՀՀ—ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների տրամադրման գործընթացը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։
Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ եւ այլ տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ։
Առաջիկայում համայնքները կստանան նաեւ այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ։ Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ։
Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքներ կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ—ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար եւ ՀՀ—ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներ ու տեխնիկական միջոցներ։ 
Մնացած խոշորացված համայնքներում կազմակերպվել են մասնակցային հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց արդյունքում գույքագրվել են վերհանված կարիքներն ու խնդիրները։
ՏԿԶ նախարարությունում գործող փորձագիտական խմբի կողմից արդեն հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն 670 հազար ԱՄՆ դոլարի ծրագրերը։ Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի նախահարձակ ակտիվության մեջ որեւէ տարօրինակ բան տեղի չի ունեցել։ Հակառակորդը սովորաբար հանցագործ գործողությունների է դիմում, այս անգամ եւս նույն քայլերն է իրականացրել։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Բարեբախտաբար, չունենք զոհեր եւ վիրավորներ, չի եղել նաեւ ռազմական կարեւոր տեխնիկայի կորուստ։ Ադրբեջանի գործողությունը ոչ միայն ագրեսիայի դրսեւորում է Արցախի նկատմամբ, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի։ Նման ագրեսիվ պահվածքը Ադրբեջանը վարում է միջազգային հանրության նկատմամբ։ Օրինակ, ԵԱՀԿ գրասենյակի փակումը։ Միջազգային հանրությունը պետք է համապատասխան քայլերով պատասխանի, այլ ոչ թե համաեվրոպական նշանակության միջոցառումներ կազմակերպի Բաքվում։ Համտեսելով ադրբեջանական խավիարը՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կորցրել են իրենց իմունային համակարգը։ Դրա համար այսպիսի իրավիճակ է»,–ասաց Դավիթ Բաբայանը։
Հակառակորդի ակտիվությունը Դավիթ Բաբայանը կապում է Ադրբեջանի տնտեսական լուրջ խնդիրների հետ։ Երկրում ֆինանսական ճգնաժամի դրսեւորումներ են։ Դրանք հարվածում են բազմաթիվ մարդկանց շահերին, երկրում սոցիալապես ծանր իրավիճակ է ստեղծվում։ Ի՞նչ պետք է անել, իհարկե, կլանը չի ուզում իր ամենօրյա թալանած միլիարդները կորցնել, հետեւաբար, որպեսզի շեղի ազգաբնակչությանը սոցիալական հարցերից, անպայման պետք է դիմի ահաբեկչական քայլերի։ Դրանից բացի, Թուրքիայի հետ սերտ համագործակցության գործոնը կա, ըստ Դավիթ Բաբայանի, Թուրքիայի կողմից եւս հորդորներ կան, որ Ադրբեջանը դիմի նման քայլերի։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ ագրեսորին զսպելու համար։ Նման ահաբեկչությունները չեն փոխում ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, Արցախի պաշտպանական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024