Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 17
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հայտնել է, որ այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։ «Հայաստանը թեւակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը։ Այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,–նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների եւ գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
ԸՕ բարեփոխումները կնպաստեն ՀՀ–ում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարեւորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի եւ կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|