Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 26
Երեկ անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային այս ժամանակաշրջանում։ Կուզենայի հատկապես ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր պատասխան խոսքում նշեց. «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Ես շատ եմ կարեւորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի մասով, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը։ Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ եւ երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր փոխանակե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարեւոր։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ։ Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ—ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ—ի համար առաջնահերթ են եւ կարեւոր։ Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն։ Նաեւ անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձեւավորված իրավիճակին։ Կարեւորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջեւ հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ—ի ուղղակի ներդրումների ավելացումը»,–ասել է նա։
Ջոն Բոլթոնն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին։ «Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ—ի շահերից»,–նշել է նա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարեւորության հարցերից մեկը։
«Խնդրի լուծումը բարդ է։ Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ։ Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն կամ նոր լուծումներ առաջարկելու այս հարցում։ Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ, եւ ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը»,–նշել է
...
Կարդալ շարունակությունը »
|
Հոկտեմբերի 22-24-ը «Եվրասիական շաբաթ» միջազգային գործարար ֆորումի շրջանակներում Հայաստանը հյուրընկալել էր ԵԱՏՄ անդամ երկրներից շուրջ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 կազմակերպություն։ 2016թ. սկսած՝ ֆորումն անցկացվում է ամեն տարի՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ինտեգրումը, նպաստել դրանց տնտեսական ներուժի աճին եւ արտադրական համագործակցության ընդլայնմանը։ ԵԱՏՄ—ում ազգային եւ վերազգային մակարդակով որոշում կայացնողների եւ գործարար համայնքի մասնակցությամբ ֆորումը նաեւ հանդիսանում է հարթակ B2B (business—to—business) եւ B2G (business—to—government) կապերի ուղղակի ցանցի զարգացման համար, ինչի արդյունքում պաշտոնյաներն ու գործարարները հնարավորություն են ստանում ոչ միայն համագործակցության նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, այլեւ բարձրաձայնել տնտեսական համագործակցության ոլորտում գործնականում առկա թերություններն ու խոչընդոտները ինչպես ԵԱՏՄ երկրների միջեւ, այնպես էլ երրորդ երկրների հետ հարաբերություններում եւ փնտրել դրանց համակողմանի լուծումները։
2016թ. Մոսկվայում եւ 2017թ. Աստանայում անցկացվելուց հետո այս տարի ֆորումի անցկացումը Երեւանում հնարավորություն էր ընձեռում հյուրերի ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար օրակարգային առաջնահերթությունների եւ առանձնահատուկ կարեւորություն ունեցող հարցերի վրա։
Հաշվի առնելով ԵԱՏՄ—Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը՝ Հայաստանը, լինելով Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամ երկիրը, կարող է դիտարկվել որպես հուսալի հարթակ ԵԱՏՄ—Իրան տնտեսական հարաբերություններում։ Հիշեցնենք, որ Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու հաջող մեկնարկը հայ—իրանական փոխգործակցության տեսա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար։ Շատ կարեւոր է ԱՄՆ—ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, եւ մեր կառավարությունը կարեւորում է հայ—ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»։ Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին եւ նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան։ «Սիրո եւ համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա։ Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք եւ ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է եւ արժեք։
Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Նիկոլ Փաշինյանին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|