Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 27
«New York Times»-ի անդրադարձը Հայաստանի հարուստ պատմությանը
Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Արմենիա» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանը, ներկային եւ ապագայի հեռանկարներին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», պարբերականը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 21—ին բացված «Արմենիա» խորագիրը կրող ցուցադրությանը, որում ներկայացված է 4—17—րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը։ «Կատարյալ գեղեցկություն. «Մետրոպոլիտեն» թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը։
Այնուհետեւ պարբերականն անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները։ Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից եւ նաեւ իրենց սմարթֆոններով հետեւում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում։ Երբ նա ժամանեց Երեւան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում։ Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,– գրում է պարբերականը։
Հեղինակավոր պարբերականն այնուհետեւ անդրադառնում է Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է։ «Այս տար
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մասնակցել է «Crans Montana» ֆորումի «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին։
«Crans Montana» ֆորումը համագործակցում է ՄԱԿ—ի, ՅՈՒՆԵՍԿՕ—ի, Եվրամիության, ՆԱՏՕ—ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը։
Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարեւոր սոցիալական, տնտեսական եւ անվտանգությանն առնչվող հարցեր։ «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նիստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը եւ տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը։
Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարեւորությանը։ «Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում,–ասել է Հայաստանի նախագահը։–Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն։ Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիկսերի, քվանտային անվտանգության եւ քվանտային քաղաքականության ժամանակաշրջան։
Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում։ Ո
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ եւ առեւտուր» համաժողովի աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առեւտրի եւ արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները։ «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի հետ զուգահեռ օգտագործում էին կոռուպցիա, աղքատություն բառերը, ընդգծում էին ագրարային երկիր լինելու հանգամանքը։ Ապրիլ—մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի եւ բարձր տեխնոլոգիաների երկիր։ Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ—ում անելու նորանոր ներդրումներ։ Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը եւ յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք եւ հարստացրեք։ Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու եւ հաջողություններով ոգեշնչելու, ոգեւորելու ուրիշներին»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետեւ Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը։ «Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարաման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|