Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 4 Հյուրեր: 4 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 10
Թուրքիան հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ջանքերը առայժմ ապարդյուն են անցնում։ Սղաճը, անցած 15 տարիների համեմատությամբ, աննախադեպ է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները 2017թ. համեմատությամբ աճել են 25 տոկոսով, ինչը շարունակվում է։
Ահավասիկ, սեպտեմբերին սննդամթերքի գները օգոստոսի համեմատությամբ 6 տոկոսով աճել են։ Թուրքական լիրայի արժեզրկումը տարեսկզբի համեմատությամբ կազմել է 40 տոկոս, իսկ 2010թ. համեմատությամբ՝172 տոկոս։ Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա հունիսի 24—ին Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական վաղաժամկետ ընտրությունները նախատեսվածից 17 ամիս շուտ անցկացնելը պայմանավորված էր հենց ազգային արժույթի գնանկման տեմպերի արագացմամբ։ Իշխանությունները դա պայմանավորում էին արտաքին գործոններով, մասնավորապես Իրաքի եւ Սիրիայի զարգացումներով, նաեւ տնտեսական առաջընթացի խնդիրներով։ Մինչդեռ վերլուծաբաններն ու ընդդիմությունը իշխող կուսակցության նման որոշումը պայմանավորեցին ներքին իրավիճակով՝ նշելով, որ իշխող կուսակցության վարկանիշը օր օրի նվազում է։ Բացի այդ, գնաճը եւ թուրքական լիրայի արժեզրկումը գնալով ակնհայտ էր դառնում, ինչը խիստ բացասական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա, մասնավորապես՝ նախագահի, հաշվի առնելով, որ նա ընտրվել է ձայների շուրջ 53 տոկոսով։ Իշխանությունները թեեւ խոստովանում էին, որ գնաճը կառավարության առջեւ ծառացած լրջագույն խնդիր է, սակայն շեշտում էին, որ վաղաժամկետ ընտրությունները դրականորեն կանդրադառնան տնտեսական առաջընթացի վրա։ Ավելին, կառավարությունը հայտարարում էր, թե քաղաքական ղեկավարման հստակեցման պայմաններում առաջիկա 5 տարիներին տնտեսական մեծ առաջընթացը թերեւս կասկածից վեր կլինի։ Մինչդեռ ստեղծված իրավիճակը վերլուծաբանները պատճառաբանում էին Արեւմուտքի հետ լարված
...
Կարդալ շարունակությունը »
|
Տնտեսական ֆորումի մասնակիցները այցելեցին «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ։ Մասնակիցներն այցելեցին ցուցահանդես երեկ՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի ուղեկցությամբ։
«Որոշեցինք մեր հյուրերին անպայման հնարավորություն տալ նաեւ մասնակցելու եւ տեսնելու Հայաստանում որոշ վայրեր։ Եվ քանի որ «Դիջիթեք էքսպոն» այս տարի կազմակերպվելու էր հոկտեմբերի 5—7—ը, որոշեցինք կազմակերպիչների հետ մի փոքր երկարաձգել եւ հնարավորություն ընձեռել, որ ՏՏ ոլորտում ներկայացված մեր բոլոր ընկերությունները կարողանան հյուրերին ներկայացնել մեր արտադրանքը եւ այն աշխատանքը, որն իրենք կատարում են»,—ասաց Ադամյանը։
Հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին նորարարական լուծումները։
Ֆրանսիացի գյուտարար, «CYCLADES» ցանցի հիմնադիրներից մեկը՝ Լուի Պուզանը, նշեց, որ հայկական ընկերություններն իրեն իսկապես զարմացրել են։
«Շրջայցի ընթացքում ինձ հասցրել են հատկապես մի քանի տեղերում զարմացնել։ Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ, քայլում են աշխարհին համահունչ»,—ասաց Պուզանն ու հավելեց՝ ընկերություններն արդեն հասցրել են տպավորել իրեն։
Պուզանը լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներից մեկը։
Նա ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի
...
Կարդալ շարունակությունը »
|
Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ՝ Հայաստանն այս տարի առաջին անգամ հյուրընկալում է կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովը։ ՖՄԿ—ն միջազգային ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որի անդամների թիվը հասնում է 84—ի՝ ընդգրկելով տարբեր մայրցամաքներ։ Ստորեւ անդրադառնանք Հայաստանի՝ ՖՄԿ անդամակցությանը՝ ընդգծելով միջազգային այս կազմակերպության կարեւորությունը մեզ համար։
2003 թվականին Բուրկինա Ֆասոյում կայացած գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ—ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետեւ 2008 թվականի հոկտեմբերին՝ Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցացված անդամ։ 2012 թվականի հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ձեռք է բերել ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54—րդ անդամ երկիրը։ Այս տարիների ընթացքում Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՖՄԿ տարբեր ձեւաչափերում։ Միջազգային այս կազմակերպության դերակատարությունն ավելի համընդգրկուն ներկայացնելու համար անդրադառնանք կազմակերպության առանձին մարմիններին եւ դրանցում Հայաստանի ներգրավվածությանը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովից բացի, որտեղ ներկայացված են անդամ երկրների ղեկավարները, ՖՄԿ մյուս երկու կարեւոր կառույցներ են համարվում նախարարական համաժողովը (ապահովում է գագաթնաժողովների քաղաքական որոշումների շարունակականությունը) եւ մշտական խորհուրդը (համախմբում է անդամ երկրների դեսպաններին՝ պլանավորելու գագաթնաժողովները)։ Նախարարական համաժողովում Հայաստանը ներկայացված է արտգործնախարարի մակարդակով, իսկ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ունի իր ներկայացուցիչը (ներկայումս՝ դեսպան Քրիստիան Տեր—Ստեփանյան)։
2014 թվականից ՀՀ Ազգային ժո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դիվանագիտական գործունեությունն ավարտելու առիթով հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ—ում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ։
Նա իր ելույթում ընդգծեց, որ ՀԱԱՊ—ն այսօր դարձել է ավելի բազմանպատակ, գործարարների շահերն է պաշտպանում, խթանում է հայ— ամերիկյան հարաբերությունները։
Այնուհետեւ իր հրաժեշտի զեկույցում Միլսն ասաց, որ մեկնելուց առաջ ավելի շատ ցանկանում է խոսել այն գերակայություններից, որոնք եղել են իր պաշտոնավարման տարիների ընթացքում։
«Գերակայություններից մեկը Հայաստանի հետ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, երկրորդը՝ գերակայությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության ամրապնդումն էր։ Սոցիալական հարթակներում շատ շահարկումներ հնչեցին, բայց ո՛չ ես, ո՛չ Միացյալ Նահանգների դեսպանատունը չէինք կանխատեսել ապրիլ—մայիսյան իրադարձությունները, մարդիկ կարծում էին, որ Հայաստանում կառավարությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը եւ թույլ է տալիս, որ լինի կոռուպցիա, վտանգում է ժողովրդավարությունը. փոփոխության այս հանրային պահանջն օդում էր, զգացվում էր։ Մենք կարծում էինք, որ «Իմ քայլը» շարժումը կարող է փոփոխության գործակալ դառնալ։ Այժմ կա Հայաստան, որ այնքան մեծ հույսեր է ձեւավորել շատ ու շատ հայերի մոտ։ Նրանք, ովքեր ասում են, որ կա արտաքին ազդեցություն, նրանք ժխտում են հայ ժողովրդի ազատ կամքը»,–ասաց Միլսը։
Նա նշեց, որ իրենք ցանկանում են օգնել Հայատանին, որպեսզի տեղական կայուն ինստիտուցիոնալ փոփոխություններ լինեն իրավական համակարգում, արդարադատության համակարգում, որպեսզի տեսնեն Հայաստան, որտեղ չկա կոռուպցիա։
Դեսպանի խոսքով՝ իրենց մյուս գերակայությունը վերաբերում է բիզնես եւ առեւտրային
...
Կարդալ շարունակությունը »
|
Այն աչքի է ընկնում մշակութային բազմազանությամբ եւ տարբեր քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկ է
Ազատության հրապարակում մեծ հանդիսավորությամբ երեկ պաշտոնապես բացվեց «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ներկա էին ՀՀ արտաքին գործերի, մշակույթի նախարարները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը։
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը ողջունեց ներկաներին «հյուրընկալ, ջերմ եւ ավանդույթներով հարուստ 2800–ամյա մայրաքաղաքում»։ «Հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը, մեր հնամենի մայրաքաղաքի հազարամյա պատմության էջերը զարդարվեցին եւս մեկ բացառիկ եւ գեղեցիկ իրադարձությամբ։ Ներկա ենք առանձնահատուկ եւ խորհրդանշական իրադարձության՝ պաշտոնապես բացվեց Ֆրանկոֆոնիայի ավանը, վայր, որը մեկ հարկի տակ է միավորում աշխարհի հինգ մայրցամաքներից տասնյակ երկրների իրենց մշակութային բազմազանությամբ»,–ասաց Կ. Արեյանը՝ տեղեկացնելով, որ Երեւանը 1998—ից ի վեր ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ է եւ այսօր ներկայացված է Ֆրանկոֆոնիայի ավանում իր ամբողջ բազմազանությամբ եւ շքեղությամբ։
Քաղաքապետի պաշտոնակատարը կարեւորեց ֆրանսիական կազմակերպությունների եւ ֆրանսախոս քաղաքների հետ գոյություն ունեցող եւ ապագային ուղղված մեր երկրի սերտ համագործակցությունը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի խոսքը փոխանցեց կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանը՝ նշելով, որ 6 օրերի ընթացքում հնարավորություն ունենք բացահայտելու ֆրանկոֆոն աշխարհի մշակույթը։ «Վայելեք այն մշակութային բազմազանությունը, որը ներկայացվում է այստեղ։ Ֆրանկոֆոնիան առաջին հերթին այ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նոր հայեցակարգով հանվել է տարածքային ցուցակներով (ռեյտինգային) ընտրակարգը։ «Սահմանվում է, որ ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ֆիքսված ցուցակներով։ Ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես կառավարության ծրագրում է սահմանված»,–ասաց Իոաննիսյանը։
Նա հավելեց, որ ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգով Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների եւ դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով։ Սա նշանակում է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ «Նախատեսվում է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3—ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից։ Այսինքն՝ օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ»,–մանրամասնեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը։
Իոաննիսյանի խոսքով՝ մի փոքր փոխվել են նախընտրական քարոզչության խաղի կանոնները։ «Տրված են ավելի լայն հնարավորություններ՝ ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու։ Այսինքն, անվճար եթերաժամանակն է ավելացվել՝ պետք է լինեն հեռուստաբանավեճեր։ Սահմանված է, որ այդ հեռուստաբանավեճերից առնվազն մեկը պետք է լինի առնվազն ընտրական ցուցակների առաջին համարների մակարդակով։ Նախատեսված է, որ զինծառայողները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան նախընտրական
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող 35—րդ նախարարական համաժողովը երեկ ամփոփեց աշխատանքները։ Ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։
Մոնակոյի արտաքին կապերի եւ համագործակցության նախարար Ժիլ Տոնելին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները կարեւոր են իրենց համար եւ այդ առումով համագործակցության ներուժ է տեսնում զբոսաշրջության զարգացման եւ այդ համատեքստում՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում։ Նախքան Հայաստան գալը նա հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք Մոնակոյում հայկական համայնք, եւ պարզել է, որ երկրում վեց հայ է ապրում։ «Մոնակոն փոքր պետություն է։ Ընդամենը 2 հազար քառակուսի մետր տարածքում ապրում են 140 ազգության ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ հայեր»,– ասաց նախարարը։ Ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Մոնակոյի արքայազնը։
Մոնակոն պատրաստակամություն է հայտնել ընդարձակելու է իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիային, ինչը փաստեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրած հուշագիրը։ Դրանով Մոնակոն վերահաստատեց տարբեր բնագավառներում, մասնավորապես կրթական, մշակութային, ֆրանսերեն լեզվի խորացման եւ տարածման ոլորտներում համագործակցության խորացումը։
Երեկ մեկնարկեց նաեւ Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47—րդ նստաշրջանը, որն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 12—ը։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ—ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Մեր օրերում խիստ արդիական այս թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձեւերը եւ ԶԼՄ—ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիք ձեւավորելու գործում։
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթ
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրեր առաջ աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2—ի իրադարձությունների կապակցությամբ հորդորել էր լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով։
Նախագահը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ։ Այդ շրջանակում, ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Արմեն Սարգսյանը իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը։
Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, ասված է հաղորդագրությունում։
Նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսեւորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իսկապես շատ կարեւոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաեւ հանրապետության նախագահի հետ։ Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում։ Մասնավորապես, երեկ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|