ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 03

Երեկ ՀՀ ԱԺ հերթական նիստից հետո գումարվել է արտահերթ նիստ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկության դնելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով դիմել է ժողովրդին՝ ասելով, որ այդ նախագիծը նպատակ ունի խոչընդոտել ԱԺ արտահերթ ընտրությունները, ուստի պետք է հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ թույլ չտալու ժողովրդի կամքին դեմ օրինագիծ անցկացնելու։
Նա նախագծին դեմ պատգամավորներին էլ կոչ է արել չգնալ ԱԺ, չգրանցվել, չքվեարկել։ Այդուհանդերձ քվեարկությունը կայացել է եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել են օրինագիծը։ Դրանից հետո Ազգային ժողովի մոտ է ժամանել վարչապետ Փաշինյանը։ Այնուհետեւ շարժվել է Բաղրամյան 26՝ տեղեկացնելով, որ որոշ ժամանակ անց գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից ելույթ կունենա հավաքի մասնակիցների առջեւ։
Իր ելույթի սկզբում վարչապետը հավաքվածներին հորդորել է բողոքի ակցիան անցկացնել խաղաղ, առանց կարգ խախտելու, սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ։ Այնուհետեւ նա հայտարարություն է արել, որում ողջունել է հավաքին ներկա եւ միացող իր կողմնակիցներին, կոչ անելով նաեւ մարզերում, գյուղերում մարդկանց դուրս գալ կենտրոնական հրապարակներ եւ պահանջել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ Նա խորհրդարանում հաստատված օրինագիծը համարել է դավադրություն հեղափոխության դեմ։ Հետեւաբար օրինագծին կողմ քվեարկած խմբակցությունների ներկայացուցիչները գործադիրում՝ նախարարներն ու մարզպետները, ըստ վարչապետի, կազատվեն աշխատանքից։ Նա տեղում ստորագրել է ՀՅԴ—ի եւ ԲՀԿ—ի նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։ Նա կոչ է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել ԱԺ—ում ընդունված օրենքը՝ ա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ սկսել է հերթական նիստերի աշխատանքը։
Պատգամավորները քննարկել ու հաստատել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հռչակավոր երգիչ, երգահան, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակը։ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «Երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երաժիշտ, մեծ արտիստ, մեր ազգի մեծ բարեկամ Շառլ Ազնավուրը։ Ես ոչ միայն կորցրեցի, ինչպես դուք բոլորդ, հռչակավոր մի անձնավորության եւ մեր ազգի զավակի, այլեւ կորցրեցի իմ լավ բարեկամին ու գործընկերոջը։ Երկրաշարժից ի վեր համագործակցել ենք՝ հանուն Հայաստանի երեխաների առողջության, նրանց ապագայի, իրականացրել բազմաթիվ համատեղ ծրագրեր։ Այն զգացմունքները, որոնք կան իմ մեջ հանդեպ Շառլ Ազնավուրի, կապված են միմիայն նրա կեցվածքի, նրա բարի եւ ազնիվ հմտությունների եւ այն ամենի հետ, ինչ նա տվեց ոչ միայն հայ ազգին, այլեւ ողջ աշխարհին»։
Շառլ Ազնավուրի գործունեությանն ուղղված գնահատանքի ու դրվատանքի խոսք է ասել նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Խորհրդարանն այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի եւ Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը Հաշվեքննիչ պալատի կողմից խորհրդարանին եզրակացություններ տալու ժամկետների սահմանմանն էր վերաբերում։ Ըստ հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանի՝ առաջարկվող փոփոխություններն առավել արդյու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024