Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 25
Երեկ խորհրդարանում oրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության ղեկավարն ու անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախարարությունների թվի կրճատման խնդիր դրվի։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արձանագրումներից մեկը Հայաստանի պետական համակարգի անարդյունավետությունն ու դանդաղաշարժությունն է. «Ամենապրիմիտիվ խնդիրը լուծելու համար ստիպված ենք շատ երկար սպասել մինչեւ բոլոր ընթացակարգերով, բոլոր տեղերով անցնի, էլ չեմ ասում, որ որոշ տեղերում հնարավորինս դանդաղ տեմպերով է ամեն ինչը տեղի ունենում։ Չեմ ուզում թաքցնել, այո, մենք խնդիր ունենք ոչ թե զուտ կրճատելու, այլ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու»։
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում նախարարությունների թիվն ավելի շատ է, քան օբյեկտիվորեն կա դրա անհրաժեշտությունը։ «Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի։ Եվ մենք հույս ունենք, որ մենք դա իրականացնելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից։ Բայց սա չի նշանակում, որ մենք փակ աչքերով, ուղղակի ֆանատիկորեն պետք է ամեն ինչ եւ բոլորին կրճատենք։ Մենք հասկանում ենք, որ որոշակիորեն հավասարակշռված գործընթացներ պետք է լինեն։ Իհարկե, մեր ցանկացած գործողություն ուղղված կլինի խնդիրների լուծմանը, ոչ թե խնդիրներ առաջացնելուն։ Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, այդ թվում թվայնացման միջոցով, մեզ համար ամենակարեւոր առաջնահերթութ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել համաշխարհային ներդրումային համաժողովում
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ելույթով hանդես է եկել համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առեւտրի խաչմերուկում, կարեւոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջեւ համագործակցության մեջ։
Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների եւ ներդրումային գրավչության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ Հայաստանում սկսվեց չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը կամ թվային հեղափոխությունը, եւ այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն ունի լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Մի շարք խոշոր ընկերություններ Սիլիկոնային հովտից, Եվրոպայից իրենց ներկայացուցչություններն ունեն Հայաստանում։
Այնուհետեւ նա իր խոսքում անդրադարձել է ներդրումների ներգրավմանը. «Ինչո՞ւ պետք է որեւէ մեկը մտածի Հայաստանում ներդրումներ անելու մասին, որը փոքր երկիր է՝ 3.5 մլն բնակչությամբ։
Կցանկանայի հիշեցնել, որ իրականությունը հետեւյալն է. մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ։ 4—5 անգամ ավելի շատ հայեր բնակվում են արտասահմանում։ Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում։ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բնակվում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում։ Սա փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, ինչը 21&
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։ Նշվել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 155—րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով ետ վերցնել հրաժարականը։ Խորհրդարանի նախագահն այդ դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե պատգամավորը դիմումը ետ չի վերցնում, ապա կազմվում է արձանագրություն հրաժարականի մասին, եւ դադարում են պատգամավորի լիազորությունները։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված, որն ստորագրում է ՀՀ ԱԺ նախագահը։
Այնուհետեւ խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ լրացել է ՀՀ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Այլ թեկնածություններ չեն առաջադրվել։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, պարզաբանել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը կրում է ձեւական բնույթ, եւ բոլորովին նպատակ չկա նրան ընտրելու։ Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահման
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|