Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 23
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին երեկ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ թանգարան—ինստիտուտ։ Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում եւ, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝թանգարան—ինստիտուտում շրջելուց եւ Հայոց ցեղասպանության պատմությանը ծանոթանալուց հետո նա գրառում կատարեց թանգարան—ինստիտուտի հուշամատյանում. «Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի, քանի որ դա կնշանակի, որ մեր դարաշրջանում նմանատիպ սարսափելի ահաբեկչական գործողություները կարող են հնարավոր դառնալ նաեւ ապագայում։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխարգելել նման անմարդկայնությունը հետագայում։
Աստված լուսավորի բոլոր նրանց հոգիները, ովքեր զոհվել են, թող նրանք հանգչեն խաղաղությամբ»։
Լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելուն՝ նա ասաց, որ ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ինքը այստեղ չէ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան։ «Ես այստեղ եմ որպես մասնավոր անձ։ Այնպես որ այդ հարցի մասին եզրակացություն անելը վարչակազմի գործն է»,–ընդգծեց Ջուլիանին։ Խոսելով հայ—ամերիկյան կապերի մասին՝ Թրամփի անձնական իրավաբանը շեշտեց, որ այդ հարցը երկու կառավարությունների գործն է։ «Ես այստեղ եմ, որպես մասնավոր անձ, որ ինֆորմացիա ստանամ որոշ փաստերի մասին։ Առաջին անգամ եմ Հայաստանում եւ շատ լավ եմ ճանաչում Ամերիկայի հայկական համայնքը»,–եզրափակեց նա։
***
Երեկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|