ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 3 » Արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա /Նոր խորհրդարանը պետք է լինի անվերապահորեն ժողովրդի կամքի արտահայտությունը/
10:29
Արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա /Նոր խորհրդարանը պետք է լինի անվերապահորեն ժողովրդի կամքի արտահայտությունը/

Երեկ ՀՀ ԱԺ հերթական նիստից հետո գումարվել է արտահերթ նիստ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկության դնելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով դիմել է ժողովրդին՝ ասելով, որ այդ նախագիծը նպատակ ունի խոչընդոտել ԱԺ արտահերթ ընտրությունները, ուստի պետք է հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ թույլ չտալու ժողովրդի կամքին դեմ օրինագիծ անցկացնելու։
Նա նախագծին դեմ պատգամավորներին էլ կոչ է արել չգնալ ԱԺ, չգրանցվել, չքվեարկել։ Այդուհանդերձ քվեարկությունը կայացել է եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել են օրինագիծը։ Դրանից հետո Ազգային ժողովի մոտ է ժամանել վարչապետ Փաշինյանը։ Այնուհետեւ շարժվել է Բաղրամյան 26՝ տեղեկացնելով, որ որոշ ժամանակ անց գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից ելույթ կունենա հավաքի մասնակիցների առջեւ։
Իր ելույթի սկզբում վարչապետը հավաքվածներին հորդորել է բողոքի ակցիան անցկացնել խաղաղ, առանց կարգ խախտելու, սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ։ Այնուհետեւ նա հայտարարություն է արել, որում ողջունել է հավաքին ներկա եւ միացող իր կողմնակիցներին, կոչ անելով նաեւ մարզերում, գյուղերում մարդկանց դուրս գալ կենտրոնական հրապարակներ եւ պահանջել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ Նա խորհրդարանում հաստատված օրինագիծը համարել է դավադրություն հեղափոխության դեմ։ Հետեւաբար օրինագծին կողմ քվեարկած խմբակցությունների ներկայացուցիչները գործադիրում՝ նախարարներն ու մարզպետները, ըստ վարչապետի, կազատվեն աշխատանքից։ Նա տեղում ստորագրել է ՀՅԴ—ի եւ ԲՀԿ—ի նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։ Նա կոչ է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել ԱԺ—ում ընդունված օրենքը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ Ն. Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան այն պարզ պատճառով, որ այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ մերժված է ժողովրդի կողմից։ Արտահերթ ընտրությունների համար օպտիմալ ժամանակը, ըստ վարչապետի, նոյեմբերի վերջը կամ դեկտեմբերի սկիզբն է։ Նրա խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրությունները ակնառու ցույց տվեցին, որ գործադիր իշխանությունը վայելում է ժողովրդի անվերապահ վստահությունն ու աջակցությունը, ուստի արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են։ Այնուհետեւ վարչապետը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները, որոնց համաձայն հնարավոր է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։ 
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը գնում է Ազգային ժողով բանակցելու խմբակցությունների ներկայացուցիչների հետ արտահերթ ընտրությունների հետ կապված լարվածությունը հանգուցալուծելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ շարունակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցելուց հետո վերադարձել է Ազգային ժողովի շուրջբոլորը հավաքված ցուցարարների մոտ՝ ներկայացնելու քննարկումների արդյունքները։
Նա տեղեկացրել է, որ հանգամանալից քննարկումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները ըստ էության համաձայնել են վարչապետի մոտեցմանը, ըստ որի՝ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանի մեկ երրորդը երկու անգամ վարչապետի թեկնածու չի առաջադրում, որից հետո խորհրդարանը լուծարվում է, եւ դեկտեմբերին անցկացվում են արտահերթ ընտրություններ։
Վարչապետը փաստել է, որ ԱԺ տարածքում եւ մարզերում ցույցի հավաքված մարդիկ ցույց տվեցին, որ արտահերթ ընտրությունները համաժողովրդական, համազգային պահանջ են։ Եվ նա հույս է հայտնել, որ այս ուղերձը տեղ է հասել։ Այնուհետեւ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին կորոշի հրաժարականի նպատակահարմար օրը՝ հաշվի առնելով Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը եւ ֆրանկոֆոնիայի միջոցառումները։
Վերջում ամփոփելով հավաքը՝ վարչապետն արձանագրել է, որ այն իր նպատակին ծառայեց եւ ցույց տվեց, որ ժողովուրդն է գերագույն իշխանությունը։
Հավաքից հետո տեղի ունեցավ երթ։

 

Դիտումներ: 279 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024