ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 25 » Անկախ տնտեսական շահավետությունից
12:25
Անկախ տնտեսական շահավետությունից

Ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթություն է սահմանվել կենսական անհրաժեշտության արտադրական կարողությունների պահպանումը

Ռազմական արդյունաբերության (ՌԱ) զարգացման հիմնական ուղղություններն առավելապես պայմանավորված են համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի, պատերազմի բնույթի, վարման ձեւերի ու եղանակների փոփոխման միտումներով։ Ներկայումս պաշտպանության բնագավառում Հայաստանի առջեւ ծառացած առաջնային խնդիրներից է զինված ուժերի կարողությունների զարգացումն ու ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով (ՍՌՏ) եւ նյութատեխնիկական միջոցներով դրանց հագեցումը՝ հայրենական ու արտերկրի արտադրության լավագույն նմուշների համակցությամբ։
Այս նպատակը ձեւակերպել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ մշակել է ՌԱ համալիրի զարգացման ռազմավարությունը, որ ներառում է 2020—2025թթ. ժամանակահատվածը։
Ռազմավարությունը երեք հիմնական նպատակ է առաջադրել։
Առաջինն այն է, որ Հայաստանը պետք է մասնագիտանա ԲՏ սպառազինության արտադրությունում եւ դառնա գլոբալ շուկայում մրցունակ ու ճանաչված արտադրող գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում՝ զարգացնելով արտահանման կարողությունները։
Երկրորդ նպատակը կրթության, գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ դառնալն է, Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի հարակից ճյուղերի զարգացմանը նպաստելը։
Երրորդ նպատակն այն է, որ Հայաստանը պետք է մշակի տեխնոլոգիական լուծումներ յուրաքանչյուր մարտական միավորի կարողություններն ավելացնելու ուղղությամբ, որպեսզի ռազմական առաջադրանքներն արդյունավետ եւ անվտանգ կատարվեն։
Ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթություններից մի կարեւորագույն սկզբունք կա, որ ամրագրվել է այս փաստաթղթի նախագծում։ Խոսքը կենսական անհրաժեշտության արտադրական եւ նորոգման կարողությունների պահպանման մասին է։ Ընդ որում՝ անկախ տնտեսական շահավետությունից։
Փորձեցինք հասկանալ, թե որոնք են լինելու ՌԱ համալիրի զարգացման ուղղությունները։
Օրինակ՝ ՍՌՏ զարգացման մասով ռազմավարական 4 ուղղություններն են սահմանվել։ Առաջինը նոր ՍՌՏ—ների, ռազմատեխնիկական ունեցվածքի (ՌՏՈՒ) ստեղծումն ու արտադրումն է։ Ներառյալ են հրաձգային զենքերը, զինամթերքը, ՌՏՈՒ—ն, թեթեւ սպառազինությունը, հրետանային միջոցները, ՍՌՏ—ի բազային եւ հատուկ մասերը, լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային եւ ռադիոլոկացիոն սպառազինությունը, անօդաչու թռչող սարքերը, հարվածային անօդաչու թռչող սարքերը եւ հակառակորդի նմանատիպ սարքերին հակազդման միջոցները, հեռակառավարվող եւ ինքնակառավարվող այլ միջոցները։ Նաեւ՝ հետախուզության տեխնիկական միջոցները, կապի տեխնիկական միջոցները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, քիմիական եւ կենսաբանական պաշտպանական միջոցները։
Երկրորդ ուղղությունը հրթիռաշինության զարգացումն է։
Երրորդը ավտոմատացված կառավարման համակարգերի ստեղծումն է։
Հաջորդում է ԶՈՒ—ի սպառազինությունում գոյություն ունեցող ՍՌՏ—ի, ՌՏՈՒ—ի նորոգումը, արդիականացումը։
Չորս ուղղություններ են սահմանվել նաեւ ՌԱ համալիրի արտադրական կարողությունների զարգացման համար։ Դրանք են՝ 1. մետաղամշակող կենտրոնների եւ ճշգրիտ դետալներ մշակող հաստոցային պարկի ընդլայնումը, 2. ռադիոէլեկտրոնային սարքերի, սարքավորումների եւ դետալների հավաքման արտադրության ստեղծումը, 3. պայթուցիկ նյութերի ու վառելիքային նյութերի համաձուլվածքների արտադրության ստեղծումը, 4. բարձր, գիտատարողունակ եւ մրցունակ տեխնոլոգիաների յուրացումը, նոր մշակումների ու արտադրությունների կազմակերպումը։
Ռազմավարության իրականացման ինչ ռիսկեր կարող են լինել։ Փակագծերում նշենք, որ խոսքը միայն այս ռազմավարության մասին չէ, այլեւ՝ ԲՏԱ զարգացման (ինչի մասին խոսել ենք մեր նախորդ համարներում) եւ Հայաստանի թվայնացման ռազմավարությունների։
Հասկանալի է, որ հնարավոր հանդիպող ռիսկերից կարելի է դիտարկել թերֆինանսավորման ռիսկը՝ պայմանավորված ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի առաջանահերթությունների փոփոխությամբ ու գերակայությունների վերանայմամբ։ Եվ յուրաքանչյուր նման ռիսկի առաջացումը էապես կարող է վտանգել ռազմավարական նպատակների իրագործումը՝ բերելով թիրախային արդյունքային ցուցանիշների զգալի շեղումների։ ԲՏԱ նախարարության ձեւակերպմամբ՝ «նկատի ունենալով Հայաստանում ձեւավորված քաղաքական եւ տնտեսական կայունությունը, ռազմավարությունների իրագործումը որեւէ քաղաքական ռիսկ չի դիտարկում»։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 292 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024