ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Առաջիկայում բարեփոխումները շոշափելի կլինեն /Համոզված են քաղաքական գործիչները/
17:36
Առաջիկայում բարեփոխումները շոշափելի կլինեն /Համոզված են քաղաքական գործիչները/

«Ես կարող եմ ասել, որ վարչապետին կամ սիրում են, կամ չեն սիրում, կամ ընդունում են, կամ չեն ընդունում, սակայն ես չեմ տեսել մի մարդ, ով մեր վարչապետի նկատմամբ անտարբեր լինի»,–վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին իր կարծիքը լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը՝ շարադրելով այն նախ՝ որպես ՀՀ քաղաքացի, հետո որպես Հանրապետական կուսակցության անդամ, ով պատիվ է ունեցել Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարությունում չորս տարի աշխատելու։ 
Արմեն Աշոտյանի խոսքով՝ չկա մի երկիր, որտեղ կառավարությունները կարողանան լուծել հասարակության առջեւ ծառացած բոլոր խնդիրները միանգամից, որտեղ կառավարություններին չքննադատեն, եւ որտեղ վարչապետի ֆիգուրը, անկախ անձից, չդառնա քաղաքական քննադատության առարկա։
«Այս ամենով հանդերձ խոստովանենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում շատ քիչ անհատականություններ կան, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, եւ շատ քիչ անհատականություններ կան, ովքեր գիտելիքի, հմտությունների, արժեհամակարգի եւ մարդկային բնավորության նման միաձուլում կարող են կրել իրենց մեջ»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Արմեն Աշոտյանը մատնացույց անելով կրթության ոլորտը նշեց, որ պետք է հասկանալ՝ օբյեկտիվ քննադատության տեղ իրականում կա, օբյեկտիվ դժվարությունների խնդիր կա, ակնկալիքները մեծ են, աշխատանքները, որոնք սպասվում են, հսկայածավալ են. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի նման երկրում վարչապետի պաշտոն գրավելը նախանձելի գործ է»։
Այսօր, երբ հասարակական—քաղաքական կյանքում ականատես ենք լինում շատ բուռն իրադարձությունների, պետք է խոստովանենք, որ Տիգրան Սարգսյանը նախորդ հինգ տարիների ընթացքում իրականում իր ուրույն լուման է ունեցել երկրի քաղաքական մշակույթի ձեւավորման, նոր տիպի կառավարչական մշակույթի կայացման գործում։ «Օրինակ՝ մի վարժություն ձեզ առաջարկեմ, իր նշանակումից հետո տեսեք, թե ինչքան նոր բառեր են մտել հասարակական—քաղաքական բառապաշար։ Սկզբից քննադատում էին «թիրախ», «վարժություն» բառերը, հետո զուգահեռ քաղաքական ուժերը սկսեցին այդ բառերն օգտագործել»,–ասաց նա՝ հավելելով, որ բառապաշարը քաղաքական մտածելակերպի արտահայտումն է, ուստի ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանն իր դրական ազդեցությունն է ունեցել քաղաքական դաշտի զարգացման գործում։
Նա նաեւ նշեց, որ այս տարիների ընթացքում իրենց թիմը բախվել է մարտահրավերների, որոնցից դուրս են եկել բնական կորուստներով, իսկ այսօր կորցրածը ետ բերելու ժամանակն է։ «Որպես քաղաքական դերակատար, իհարկե, Տիգրան Սարգսյանն իր ուսերի վրա է վերցնում նաեւ մեր թիմի եւ մեր գործընկեր ՕԵԿ—ի ամբողջ ակնկալիքները, սպասելիքները, խոստումները, եւ այդ ամենը, բնականաբար, պետք է իրականացվի եւ իրականացվելու է երկրի նախագահի անմիջական հսկողությամբ»,– եզրափակեց նա։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ հույսեր է կապում վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքի հետ՝ նրանից բազմաթիվ պահանջներ ունենալով։ «Հայաստանի կառավարության ձեւավորվելիք թիմն իր ուշադրության կենտրոնում կպահի այն բոլոր խնդիրները, որոնք առաջնային եւ հրատապ լուծում են պահանջում»,–ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
«Տիգրան Սարգսյանն առաջադրվել է միաձայն։ Մեր թիմը դիմակայեց մի շարք դժվարությունների, այդ թվում նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին։ Եվ, ի դեմս վարչապետի, պետք է ասել, որ շատ դժվարություններ հաղթահարվեցին»,–ասաց Սահակյանը եւ համոզմունք հայտնեց, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում բարեփոխումները տեսանելի կլինեն։
«ՀՀ նախագահը կառավարության առաջ 7% աճի պահանջ է դրել, որն, իհարկե, բավարար չէ, բայց պարտադիր պայման է»,–ասաց Խոսրով Հարությունյանը։
Նա հայտնեց, որ ՀՀԿ նիստը շատ բուռն է անցել, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին բազում հարցեր են տրվել։ «Կառավարության գործունեությունն անթերի չի եղել, եղել են բազում խնդիրներ, որոնք պետք է շտկվեն»,– ասաց պատգամավորը՝ նկատելով, որ մի շարք ոլորտներում նկատելի են թերություններ. «Բոլոր թերություններից անկախ՝ նախագահն արձանագրեց, որ ունենք տեղաշարժեր»։
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է, ավելի տեսանելի, քան մյուսները»,–կարծում է Հայկոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ «Դա նախագահի գործն է, եթե գտնում է, որ Տիգրան Սարգսյանը պետք է լինի, ուրեմն գոհ է։ Որ լավ մասնագետ է, ոչ ոք չի կասկածում»,–ասաց Ռ. Թովմասյանը
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 430 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024