ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29 » Արձանագրվել է որոշակի առաջընթաց /Բորիս Նավասարդյանը՝ ամերիկյան զեկույցի մասին/
16:20
Արձանագրվել է որոշակի առաջընթաց /Բորիս Նավասարդյանը՝ ամերիկյան զեկույցի մասին/

Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում մեծ մասամբ կրկնվում են նախորդ տարիների ձեւակերպումները, սակայն կա երկու ոլորտ, որոնց ուղղությամբ արձանագրվել է որոշակի առաջընթաց՝ նախընտրական քարոզչության օբյեկտիվ լուսաբանումը հեռարձակվող լրատվամիջոցների կողմից եւ զրպարտության ու վիրավորանքի համար դատական հայցերի քանակի նվազումը։ Այս մասին անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում տրված գնահատականներին եւ համեմատելով դրանք նախորդ տարիների զեկույցների հետ, «Panorama.am»—ի հետ զրույցում նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ 2012թ. մասին զեկույցում մամուլի ազատության վերաբերյալ առանձնահատկությունները ճիշտ ակցենտավորված չեն, որպեսզի դրական եւ բացասական առումով 2012թ. տարբերությունները նախորդ տարիների համեմատ ավելի պարզ եւ ընկալելի լինեն։
«Եթե ես կազմեի զեկույցը, ավելի կհստակեցնեի այն մասը, որը վերաբերում է զրպարտության եւ վիրավորանքի համար դատական հայցերի խնդրին։ Թեեւ այդ հայցերը քիչ չէին, սակայն համեմատած 2011թ. հետդատական որոշումները ավելի մոտ էին իրավագիտական նորմերին եւ միջազգային մոտեցումներին։ Մյուս գնահատականները կարելի է ընդունել, որովհետեւ անվիճարկելի են այն բոլոր քննադատական խոսքերը, որ արված են»,–ասաց Բ. Նավասարդյանը։
Վերջինս զեկույցում առկա այդ ոչ հստակ շեշտադրումները պայմանավորեց զեկույցի կառուցվածքով եւ որեւէ խնդրի վերաբերյալ տարբեր պարբերություններում առկա գնահատականների որոշակի հակասություններով։
«Մի կողմից ասվում է, որ կարծիքների բազմազանություն չկա, մյուս կողմից ասվում, որ տպագիր լրատվամիջոցները ներկայացնում են տարբեր քաղաքական հայացքներ, ուղղակի ամեն մեկը սեփականատերերի եւ ինչ—որ քաղաքական ուժի կարծիքն է ներկայացնում։ Եթե առանձին—առանձին դիտարկենք այդ պարբերությունները, ապա կարելի է նույնիսկ հակասություն տեսնել։ Պարզապես տեքստի կառուցվածքի առումով եթե ակցենտներն ավելի ճիշտ դրված լինեին, ավելի հասկանալի կլիներ։ Հետեւաբար այս զեկույցում ամբողջ վերլուծությունը պակաս օգտակար է դառնում ընթերցողի համար, քան կարող էր լինել»,–ընդգծեց նա։
Հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ պատահական չէր իր կողմից զրպարտության եւ վիրավորանքի համար դատական հայցերի խնդրի օրինակը բերելը։
«Հենց այս ոլորտում մեզ մոտ լուրջ տարբերություն կա 2012 եւ 2011թթ. միջեւ։ Հեռարձակվող լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման առումով դրական տարբերությունը արտացոլված է։ Սակայն այն բացասական երեւույթը, որ հետընտրական շրջանում այդ նույն հավասարակշռությունը չի պահպանվում, չի արձանագրվել։ Շատ կարեւոր է լուսաբանման հավասարակշռությունն ապահովել ոչ միան նախընտրական շրջանում, այլեւ ընդհանրապես քաղաքական կյանքը լուսաբանելիս։ Եթե այստեղ էլ հստակ պատկերը ներկայացվեր, նույնպես ավելի օգտակար կլիներ ընթերցողի համար։ Սրանք օրինակներ են, որոնք խոսում են այն մասին, որ երեւի ավելի հստակ աշխատանք է պահանջվում»,–ամփոփեց Բորիս Նավասարդյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 512 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024