ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 23 » Բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակն անցել է
13:38
Բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակն անցել է

Բոլոր գործողությունները միտված են լինելու արտագաղթի նվազեցմանը.
Նախագահական ընտրություններն անցյալում են, քաղաքական իշխանությունները նոր ձեւավորվող կառավարության հետ միասին պետք է ուշադրությունը սեւեռեն այն ծրագրերի, գաղափարների վրա, որոնք ընկած են եղել նախընտրական ծրագրի հիմքում, ասուլիսում համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Ինչ վերաբերում է նոր ձեւավորվելիք կառավարությանը, ըստ ԱԺ պատգամավորի,  սպասելիքներ ունի ոչ միայն ընդդիմադիր հատվածը, նաեւ քաղաքային իշխանությունը։ «Նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է արդարացնի հանրապետության նախագահի, հանրության վստահությունը»,–ասաց Ս. Ֆարմանյանը։
«Կարծում եմ, որ կառավարության բոլոր գործողությունները պետք է միտված լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, վարչարարության նվազմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիայի կրճատմանը, նաեւ տնտեսական մենաշնորհների եւ հովանավորչության վերացմանը»,– ասաց Ֆարմանյանը եւ շեշտեց, որ այդ գործողությունները պետք է միտված լինեն արտագաղթի նվազմանը։ «Այսօր բոլորը, այդ թվում եւ ես, ունենք արտագաղթը նվազեցնելու մտահոգություն։ Պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք տեսանելի եւ շոշափելի կլինեն հասարակության համար, պետք է նաեւ կադրային ճիշտ քաղաքականություն վարել»,–նշեց Ս. Ֆարմանյանը։
Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ Լեւոն Տեր—Պետրոսյանի Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունների մասին պնդումներին։ Խոսել բուրժուադեմոկրատական հեղափոխությունների մասին առանց նկատի ունենալու բուրժուադեմոկրատական հեղափոխությունների իրականացման համար պատմականորեն ակնհայտ պայմանների գոյությունը եւ շրջանցելով դրանք, վկայում է մեկ բանի մասին, որ Լ. Տեր—Պետրոսյանը այնպիսի մեծ վստահություն ունի պատմագիտական իր գիտելիքների նկատմամբ, որ պատրաստ է ցանկացած բան հիմնավորել։
Նրա դիտարկմամբ, Հայաստանի պարագայում պատմագիտական տեսանկյունից հիմնավորված կարելի էր դիտել սոցիալական, սոցիալիստական հեղափոխության մասին բարձրաձայնումները, որովհետեւ սոցիալական բեւեռացման իրողությունները, որ գոյություն ունեն Հայաստանում, գուցե ավելի նպաստավոր հիմնավորող գործոններ կարող են թվալ քաղաքական գործիչների համար։ «Բայց դրա մասին չի խոսվում։ Պատճառն այն է, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժի չի հաջողվել մինչ օրս համախմբել մեր հասարակության սոցիալապես անպաշտպան շերտի շահերը»,–ասաց Ս. Ֆարմանյանը։
«Նախագահի վերընտրությունից հետո Հայաստանը շարունակելու է ակտիվ նախաձեռնողական կեցվածքը եւ ներգրավվածությունը արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում»,– խոսելով Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին, ասաց Սամվել Ֆարմանյանը։ Նրա խոսքով, Հայաստանը շարունակելու է զարգացնել իր հարաբերությունները ՌԴ—ի, ԱՄՆ—ի, ԵՄ—ի հետ։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության խնդրի մասին, նա նշեց, որ վերջին շրջանում, Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականության հետեւանքով, բանակցային գործընթացը բավականին պասիվ դիրքերում է։ Պատգամավորը միաժամանակ նկատեց, որ չնայած դրան, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իր կառուցողական ներգրավվածությունը բանակցային գործընթացում եւ դրսեւորել քաղաքական կամք՝ բանակցային ճանապարհով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը։ Ս. Ֆարմանյանի դիտարկմամբ, միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահ երկրները քաջ գիտակցում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը նախ եւ առաջ հետեւանք է Ադրբեջանի իշխանությունների կողմից կառուցողականության ու տրամադրվածության բացակայության։ Առաջիկա ամիսների ընթացքում բանակցային գործընթացն ակտիվ զարգացումներ չի ունենա։ Ս. Ֆարմանյանը նաեւ կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելացնի ճնշումը ադրբեջանական իշխանությունների վրա՝ հասնելու խնդրի խաղաղ լուծմանը։
Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադառնալիս, ԱԺ պատգամավորն ասաց, որ միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանի կողմից տարվող ջանքերը պետք է շարունակվեն։ Նա համոզված է, որ գործընթացը մի օր տանելու է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ այլընտրանք չկա։ Ըստ Ս. Ֆարմանյանի, հայ—թուրքական բանակցային, արձանագրային գործընթացը հանգեցրեց նրան, որ թուրքական հասարակության ներսում սկսվեցին առավել հաճախ խոսել ցեղասպանության խնդրի մասին. «Թեեւ հիմնականում շեշտում են ցեղասպանության եղելությունը կասկածի տակ առնելու կտրվածքով, բայց դա արդեն ինքնին օգտակար է, քանի որ հնարավորություն է տալիս Թուրքիայի ցանկացած քաղաքացու մտածելու ու կատարելու սեփական հետեւությունները»։ hhpress.am
Լ. Ա.

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 426 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024