ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 25 » ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ժամկետները երկարացվել են /Վարկի մարումը՝ օգտագործվածի մասով/
12:25
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ժամկետները երկարացվել են /Վարկի մարումը՝ օգտագործվածի մասով/

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ժամկետները երկարացվել են մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը (ՀԱԷԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն)։
Պարզաբանենք՝ ինչի մասին է խոսքը։
Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում 2015թ. փետրվարի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր։ Խոսքը 300 մլն դոլարի մասին է, որից՝ 270 մլն դոլարը՝ վարկ եւ 30 մլն դոլարը՝ դրամաշնորհ։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2015թ. մայիսի 12—ին։ Վարկի մարման ամսաթիվ էր նախատեսվել 2019թ. դեկտեմբերի 31—ը։
Սակայն, ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության արդյունքների եւ էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների ցանկը զգալիորեն ընդլայնվել է։ Այս պատճառով Հայկական ԱԷԿ—ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետները դուրս են եկել 2015թ. փետրվարի 5—ի համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետից։
Բացի այդ՝ ծրագրի շրջանակներում մնացորդային գումարներ կան, որոնք անհրաժեշտ է ուղղել Հայկական ԱԷԿ—ի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
Ելնելով այս ամենից եւ հիմք ընդունելով համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դիմումը՝ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար գտավ հիշյալ համաձայնագրում փոփոխություններ անելու մասին արձանագրության կնքումը։ Այս հարցն, ի դեպ, կառավարության դեկտեմբերյան նիստերից մեկի օրակարգում ներառված էր, բայց չզեկուցվողների շարքում էր։
Արձանագրությունում նշվում է, որ հայկական կողմը ոչ ուշ քան 2020թ. հունվարի 30—ը ռուսական կողմի օգտին կատարում է կոմիսիոն վճարում 2019թ. դեկտեմբերի 31—ի դրությամբ  չօգտագործված վարկի գումարի 1 տոկոսի չափով։ Իսկ ոչ ուշ, քան 2022թ. հունվարի 30—ը հայկական կողմը ռուսական կողմի օգտին պետք է կատարի կոմիսիոն վճարում 2021թ. դեկտեմբերի 31—ի դրությամբ չօգտագործված վարկի գումարի 1 տոկոսի չափով։
Ինչ վերաբերում է վարկի մարմանը։ Ինչպես պարզաբանեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը, դա միայն օգտագործված գումարի մասով է լինելու։
Սահմանվում է, որ հայկական կողմը վարկը պետք է մարի հետեւյալ կարգով. 2015—2019թթ. օգտագործված վարկի գումարը՝ 10 տարիների ընթացքում հավասար կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15—ին եւ հուլիսի 15—ին, ընդ որում, վարկի առաջին վճարումը կկատարվի 2020թ. հունվարի 15—ին։ 2020—2021թթ. օգտագործված վարկի գումարը՝ 8 տարիների ընթացքում հավասար կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15—ին եւ հուլիսի 15—ին, ընդ որում, վարկի առաջին վճարումը կկատարվի 2022թ. հունվարի 15-ին։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 242 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024