ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 09:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 14 » Հայաստանը՝ կամուրջ երկու կառույցների միջեւ
12:17
Հայաստանը՝ կամուրջ երկու կառույցների միջեւ

Համաձայնագիրը երկու կողմերի համար էլ կարող է օգտակար ու շահեկան լինել

Նոյեմբերի 24—ին ՀՀ—ն պատրաստվում է ստորագրել ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Թեեւ արդեն փաստաթուղթը բանակցված է եւ նախաստորագրված, սակայն դրա շուրջ քննարկումները չեն դադարում։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ Հայաստան—Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը երկրին մեծ օգուտներ կբերի։ Ըստ նրա, Հայաստանի՝ ԵՄ—ի հետ առավել մերձենալու նպատակադրվածությունը բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից։ «Համաձայնագրի կնքվելու դեպքում Հայաստանը կդառնա յուրահատուկ կամուրջ ԵՄ—ի եւ ԵԱՏՄ—ի միջեւ։ Երկուսն էլ կարծես թե ուղիներ են փնտրում առաջ գնալու»,–նշել է տնտեսագետը եւ նկատել է, որ ԵԱՏՄ—ն տնտեսական նախագիծ է քաղաքական համատեքստով, իսկ ԵՄ—ն՝ երկարաժամկետ աշխարհաքաղաքական միություն։
Մարգարյանի կարծիքով՝ ՀՀ—ԵՄ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի տեխնոլոգիական հատվածի համար ներդրումներ բերել, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաեւ էներգետիկայի։
«Իրականացման դեպքում կարող են մեծ օգուտներ լինել։ Թերեւս դա բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականության հնարավորությունից, նաեւ մանեւրելու, բայց եթե համաձայնագիր կնքվեց, ՀՀ—ն յուրահատուկ կամուրջ կդառնա ԵՄ—ԵԱՏՄ—ի միջեւ, երկուսն էլ ուղիներ են փնտրում ընդառաջ գնալու»,–ասաց նա եւ նշեց, որ համաձայնագիրը համարում է զիջում, հետքայլ որդեգրած կոշտ դիրքից։
«Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են»,—լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Հայաստանի համար առեւտրատնտեսական հարաբերություններում ԵՄ—ի եւ ԵԱՏՄ—ի միջեւ մեկ տարբերություն կա՝ ԵԱՏՄ պատրաստի արտադրանք է արտահանվում՝ պահածո, խմիչք, սննդամթերք, մեքենաշինական ապրանքներ, իսկ ԵՄ արտահանվում է մետաղական հումք։ Կարծում եմ, որ մեզ համար մինչեւ հիմա շահեկան էր լինել ԵԱՏՄ անդամ։ Սա պայմանավորված է նրանով, որ մենք ԵԱՏՄ—ում ունենք շատ հայրենակիցներ, ովքեր աշխատում են եւ Հայաստան անհատական տրանսֆերտներ են ուղարկում։ Այս ամենի շնորհիվ էլ կարողանում ենք արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մեղմել»,–նշել է Սաֆարյանը եւ հավելել, որ արդեն իսկ դեպի ԵԱՏՄ ունենք 1,7 մլրդ դոլարի արտահանում։
Տարվա վերջում այդ ծավալը կհատի 2 մլրդ—ի սահմանագիծը, որը բնականաբար դրական ձեռքբերում է։ Տարեկան մոտ 22 տոկոսով ավելանում է արտահանման ծավալը։ Նրա պնդմամբ՝ աճը գրանցվել է շնորհիվ այն բանի, որ որոշակի ապրանքատեսակների ներմուծման փոխարեն արտադրվել է տեղականը։
Վ. Սաֆարյանն ընդգծել է, որ ԵՄ—ից մեծ ներդրումներ Հայաստանի արդյունաբերության մեջ չի սպասում, որովհետեւ մինչեւ հիմա ստացած դրամաշնորհները եղել են կառուցվածքային բարեփոխումներին ուղղված միջոցներ։ hhpress.am

Ա. Խ.

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024