ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Հայոց ցեղասպանության 98—րդ տարելիցի հիշատակության միջոցառումները մարզերում
16:51
Հայոց ցեղասպանության 98—րդ տարելիցի հիշատակության միջոցառումները մարզերում

Մեկական վառված մոմ պատուհաններին ու ջահերով երթ Արմավիր քաղաքի հրապարակից ճանաչման եւ հատուցման պահանջատիրությամբ։ Ապրիլի 23—ի երեկոյան Արմավիրի քաղաքի երիտասարդները միասնաբար քաղաքի հրապարակից ջահերով երթ էին կազմակերպել դեպի քաղաքային զբոսայգի, եղեռնի զոհերի հուշակոթող, որտեղ էլ այրվել է թուրքական դրոշը, հետո մոմեր վառվել անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։ Իսկ երեկ առավոտյան Արմավիր քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել մարզային ու քաղաքային իշխանությունները, կազմակերպությունները, քաղաքացիները։ Ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ կատարեցին Արմավիրի թեմի հոգեւորականները, որից հետո Արմավիր քաղաքի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւորական տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը հանրությանը ներկայացրեց ցեղասպանության 100—ամյակի տարելիցի միջոցառումներին ընդառաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2—րդ հայրապետի եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ կոչը՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին։
Զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Ս. Էջմիածնում, Մեծամորում, Արմավիրի մարզի համայնքներում։ hhpress.am

Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 453 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024