ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 16:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 4 » Ինքնորոշման իրավունքը չընդունելը դեմ է էվոլյուցիային /ՄԱԿ—ի զեկույցը համընկնում է Երեւանի դիրքորոշմանը/
14:57
Ինքնորոշման իրավունքը չընդունելը դեմ է էվոլյուցիային /ՄԱԿ—ի զեկույցը համընկնում է Երեւանի դիրքորոշմանը/

Ի հեճուկս Ադրբեջանի, ազգերի ինքնորոշման սկզբունքը գնալով ավելի ու ավելի է ընդունվում միջազգային հանրության կողմից։ Ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունն ընդգծվեց այնպիսի մի հսկա կառույցի կողմից, ինչպիսին ՄԱԿ—ն է։
Ըստ ՄԱԿ—ի փորձագիտական խմբի հոկտեմբերի 28—ին հրապարակած զեկույցի, անհնար է հասնել տեւական խաղաղության, եթե անտեսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Մենք մշտապես նշել ենք եւ ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում տարբեր կոնֆլիկտների առաջացման, այլ՝ հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը, մերժումը ստեղծում են համապատասխան պարարտ հող հակամարտությունների համար։ Դրա մասին է խոսում այդ զեկույցը»։
Նալբանդյանը նշեց, որ եթե այդ իրավունքի մերժումը կարող է հանգեցնել հակամարտությունների, ապա դրա ընդունումը հակառակը՝ հակամարտություններից խուսափելու միջոց է։
«Մենք ասել եւ ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հենց դրա մասին է խոսում այդ զեկույցը»։
Նախարարը նաեւ շեշտեց, որ այսօր միջազգային հարաբերությունների համակարգը՝ ՄԱԿ—ի անդամ 193 պետություններով հանդերձ, հենց ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունք է. «Քանի՞ երկիր է եղել ՄԱԿ—ի հիմնադրման ժամանակ. 51 երկիր։ Այսօր այդ թիվը գրեթե քառապատկվել է։ Դեմ դուրս գալ, անտեսել ինքնորոշման իրավունքը՝ նույնն է, ինչ հակադրվել էվոլյուցիային»։
Կարելի է միանշանակ ասել, որ այդ կարեւոր, արժեքավոր զեկույցը եւս մեկ անգամ հաստատում է այն մոտեցումները, որ Հայաստանն ունեցել է եւ ունի այդ հարցի վերաբերյալ, եւ ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրության բազմաթիվ երկրներ եւ կառույցներ։ «Չի կարող որեւէ երկրում, որտեղ պաշտպանվում են ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, հասարակությունը դուրս գա ինքնորոշման իրավունքի դեմ»,–ասաց նախարարը՝ որպես ինքնորոշման իրավունքի իրացման ամենաթարմ օրինակ բերելով Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն։


ՄԹ—ն շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ...
 

«Ղարաբաղյան հակամարտությունը մտահոգում է Մեծ Բրիտանիային, հատկապես այն պատճառով, որ վերջին շրջանում շատ մարդկային կորուստներ եղան։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ուղղված խնդրի քաղաքական լուծմանը եւ խաղաղության հաստատմանը»,–ասաց Դեյվիդ Լիդինգտոնը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի իր ջանքերը՝ սատարելով ՄԽ համանախագահներին։
Մեծ Բրիտանիային տարածաշրջանի կայունությունը հետաքրքրում է հատկապես տնտեսական պատճառներով։ Հայտնի է, որ ՄԹ—ն Ադրբեջանում տնտեսական ներգրավվածություն ունի, եւ դա նրան առավել զգայուն է դարձնում։ Միացյալ Թագավորությունը գիտակցում է Կասպյան ավազանի նավթագազային պաշարների հետ կապված բրիտանական շահերի կարեւորությունը. «Մենք քաջ գիտակցում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր անկայունությունը կարող է մեծ վտանգներ պարունակել նաեւ մեր տնտեսական հետաքրքրությունների համար։ Հենց այս պատճառով էլ մենք սկզբունքորեն կողմ ենք տարածաշրջանում բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանում սառեցված հակամարտությունների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը»։
Իսկ թե որքանով են Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական շահերը խոչընդոտում այդ երկրում մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումների, քաղաքացիական ակտիվիստների հալածման եւ քաղբանտարկյալների իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական հնչեցնելուն, Լիդինգտոնը պատասխանեց, որ դա իրենց համար նշանակություն չունի՝ իրենք անդրադառնում են աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ Ադրբեջանում, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին. «Մենք Ադրբեջանի եւ աշխարհի այլ երկրներում եղած իրավիճակի մասին խոսելիս բաց ենք»։
Նա նշեց, որ երկրի խորհրդարանը ժամանակ առ ժամանակ բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ Ադրբեջանում արձանագրվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մտահոգություն է հայտնում։ «Ես բաց հայտարարություն եմ ներկայացրել Ադրբեջանի վերջին տարվա իրողությունների վերաբերյալ։ Արտգործնախարարությունն էլ տարեկան զեկույց է հրապարակում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին»,–ասաց նախարարը՝ շեշտելով, որ ՄԹ—ի համար մարդու իրավունքները կան եւ կլինեն շատ կարեւոր տարր ցանկացած երկրի հետ հարաբերություններում։
Փոխարենը, Բաքուն իր դեմքը փրկելու համար մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանում տիրող բռնատիրական բարքերը ցանկանալով վերագրել մեզ։
«Անկախ նրանից, թե ինչ նպատակով է դա արվում, չեմ կարծում, որ կարող է տպավորել որեւէ մեկին՝ Ադրբեջանից դուրս, եւ անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին կարող է տպավորել։ Նման թեմայով քննադատությունը մի երկրի կողմից, որը մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր կառույցների կողմից անվանվում է որպես մարդու իրավունքների ճչացող, զարհուրելի խախտումների բռնատիրություն, իրականում դատարկախոսություն է»,–նշեց Էդ. Նալբանդյանը։
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնական Իրաքի կողմից այդպիսի մեղադրանքներ հնչեին, ո՞ւմ կարող էին դրանք տպավորել»,–հավելեց նա։


...նաեւ ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ
 

Ինչ վերաբերում է հայ—թուրքական արձանագրություններին, ապա ՄԹ—ի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ արձանագրությունները պետք է առանց հետաձգման կյանքի կոչվեն։ «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորվեն»,– նշեց Լիդինգտոնը։ Նրա խոսքով, ճիշտ քայլ էր, որ նախարար Նալբանդյանը գնաց եւ մասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությանը. «Հույս ունեմ, որ առաջխաղացում կտեսնենք երկու երկրների հարաբերություններում։ Երկու երկրները դրանից շատ կշահեն»։


Այցի նպատակը՝ նոր լիցք հաղորդել համագործակցությանը
 

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության պաշտոնական կայքը, նախքան մամուլի ասուլիսը տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի պաշտոնական հանդիպումը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացումը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, եւ վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Լիդինգտոնը նշեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր գործընկեր, ու իր այցելության նպատակը եւ ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է։
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։
Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում։
Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերությունների զարգացման համար կարեւոր դեր ունեն իրավական դաշտի կատարելագործումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ արդեն ստորագրված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի արդյունավետ կիրառումը։
Նախարարներն ընդծեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որը բավականին ակտիվ է։
Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին։
Նախարար Նալբանդյանը Դեյվիդ Լիդինգթոնին հանգամանալից ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Բանակցությունների օրակարգում էին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, Սիրիայում եւ Իրաքում եւ, ընդհանրապես, Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը։
Նույն օրը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024