ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Ժամանակն անզոր է մեղմելու ոճրի ծանրությունը /Ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 98—րդ տարելիցը/
16:48
Ժամանակն անզոր է մեղմելու ոճրի ծանրությունը /Ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 98—րդ տարելիցը/

Ապրիլի 24—ը հայ ժողովրդի մշտամորմոք ցավի ու անդառնալի կորստյան օրն է։ Արդեն 98—րդ անգամ ամբողջ աշխարհում հիշատակվում է օսմանյան Թուրքիայում խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրագործված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության տարելիցը։ Ժամանակն անզոր է մեղմելու ոճրի ծանրությունը, քանի դեռ պատասխանատուն՝ Թուրքիա պետությունը, շարունակում է ուրանալ այն։ 
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակ պետություններ։ Ճանաչման բանաձեւեր են ընդունել ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ։ Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ—ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն։
Հայաստանի բոլոր մարզերում, ԼՂՀ—ում, Ջավախքում, աշխարհի բազմաթիվ երկրների հայաշատ բնակավայրերում երեկ անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են իրականացվել։
Երեւանում նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98—րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման եւ ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին։
Նրան ուղեկցել են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիր եւ օրենսդիր մարմնի անդամներ, հոգեւորականներ։
Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դնելուց հետո՝ անմար կրակի շուրջ Վեհափառ հայրապետը կարդացել է տերունական աղոթք, ապա մատուցվել է հոգեհանգստի կարգ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 453 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024