ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Մեկ ամսից Հայաստանը կստանձնի ԵԽ նախագահությունը /Եվ կփորձի արդարացնել Եվրոպայի սպասելիքները/
13:51
Մեկ ամսից Հայաստանը կստանձնի ԵԽ նախագահությունը /Եվ կփորձի արդարացնել Եվրոպայի սպասելիքները/

Գնդակը Հունգարիայի դաշտում է
Հունգարիան հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին փոխանցումն արտոնելու մասին իր որոշմամբ նպաստել էր Ադրբեջանում մարդասպանի հերոսացմանը. իսկ այս փաստը Հայաստանը, բնականաբար, չէր կարող անտեսել։ 
Որոշում կայացվեց խզելու դիվանագիտական եւ բոլոր տեսակի կապերը այդ երկրի հետ։ Սակայն այսօր Հունգարիան Հայաստանի հանդեպ կատարած իր «ոչ բարեկամական» քայլի հետեւանքները՝ երկու երկրների միջեւ կասեցված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն ունի։ Պաշտոնական Երեւանը կվերականգնի հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե, իհարկե, վերջինս որոշակի քայլեր ձեռնարկի։ «Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,— երեկ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Մինչեւ համատեղ ասուլիսը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին։ «Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16—ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը։ Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը»,–նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման եւ ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։ ԵԽ գլխավոր քարտուղարը կարեւորել է կազմակերպության դերի ուժեղացումն ու պետությունների ստանձնած բոլոր իրավական պարտավորությունների իրականացման ակտիվացումը. «Հայաստանն իր անդամակցությունից ի վեր բավական երկար ճանապարհ է անցել այդ առումով։ Շատ բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում, եւ փաստը, որ մենք ավելի ենք ընդլայնում մեր ներկայությունը Հայաստանում, նշանակում է, որ միասին ենք աշխատում հետագա անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ»։ 
Զրուցակիցները քննարկել են ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները, կարեւորել դրանցում Եվրոպայի խորհրդի բոլոր երեք ուղղությունների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ներառումը։ Եվրոպայի խորհուրդը մեծ սպասելիքներ ունի ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնումից։ Թորբյորն Յագլանդը նշել է, որ Եվրախորհուրդն իրավական հիմք է ստեղծում մայր ցամաքում մյուս պետությունների անելիքների համար. «Մենք ընդհանուր առմամբ մեծ ակնկալիքներ ունենք այս նախագահությունից։ Որպես քարտուղարություն՝ շատ սերտ կաշխատենք Հայաստանի հետ ոչ միայն այս երկրում բարեփոխումների ուղղությամբ, այլ նաեւ մայր ցամաքում ընդհանուր հզորացման համար»։
Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության նախագահի այցը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարն աջակցություն է հայտնել կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է Հայաստան—Եվրոպայի խորհուրդ 2012—2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրել են Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 468 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024