ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 04:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » Միջավայրը բարելավվում է /Մեկնարկեց ՀՀ—ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստը/
15:26
Միջավայրը բարելավվում է /Մեկնարկեց ՀՀ—ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստը/

Հայաստան–Եվրամիություն առեւտրային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է։ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքումից հետո հարաբերությունները կթեւակոխեն որակական բոլորովին նոր փուլ՝ հնարավորություն տալով հայ արտադրողներին արտոնյալ պայմաններում իրենց արտադրանքը ներկայացնել Եվրամիության անդամ բոլոր երկրների շուկաներում։
Սակայն մինչ այդ Հայաստանն ու Եվրամիությունն ամփոփում են տնտեսական հարաբերությունների հերթական տարին։ Երեկ Երեւանում մեկնարկեց Հայաստան—ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական՝ 12—րդ նիստը։ Հայկական կողմից նիստի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն։
Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ընդհանուր մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը, երկկողմ առեւտրին եւ ԵՄ Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգին (GSP+) վերաբերող հարցեր։ Կողմերը կանդրադառնան ստանդարտացման տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության հավաստման, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության, պետական գնումների, ներդրումային միջավայրի բարելավման, կապիտալի տեղաշարժի եւ այլ խնդիրների։ 
Նիստի օրակարգում են նաեւ հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումների, մրցակցության, ձեռնարկությունների ոլորտում իրականացվող քաղաքականության հարցեր եւ այլն։
Նիստին նախորդած ճեպազրույցի ընթացքում եվրոպական կողմի համանախագահողն ընդհանրացրեց քննարկվելիք հարցերի շրջանակը՝ ընդգծելով, որ ըստ էության քննարկվելու է Հայաստանի տնտեսության վիճակը՝ սկսած առեւտրից մինչեւ բնապահպանություն։ 
Ընդհանուր առմամբ՝ Լ. Պ. Դեվինյեն նշեց, որ գոհ է տնտեսական կարգավորման ոլորտում Հայաստանի արձանագրված առաջընթացից։
«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում կա առաջընթաց առեւտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Սակայն մեզ հատկապես ոգեւորում է այն, որ այդ զարգացումը շարունակական է լինելու»,— ասաց նա։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի՝ քննարկումների հիմնական ուղղությունը կողմերի միջեւ գործողությունների ծրագրի կատարողականի ընթացքը դիտարկելն ու անելիքները նախանշելն է։
«Ենթակոմիտեի շրջանակում մենք, ըստ էության, քննարկում ենք անցած մեկ տարվա ընթացքում կողմերի միջեւ տնտեսական, առեւտրային հարաբերությունների ամբողջ փաթեթին առնչվող հարցերը»,— նշեց Գ. Մելքոնյանը։
Նա անդրադարձավ նաեւ ապրիլի 16—ից 17—ը Երեւանում կայացած Հայաստան—ԵՄ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 5—րդ փուլի արդյունքներին։ Գ. Մելքոնյանը տեղեկացրեց՝ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել բանակցությունների եւս երկու գլուխների շուրջ.
«Մենք կարողացանք բանակցային եւս երկու՝ էներգետիկայի եւ վեճերի կարգավորման մասով գլուխները ամփոփել եւ փակել։ Մնացած գլուխների շուրջ գրանցվել է զգալի առաջընթաց։ Կարծում եմ՝ մինչեւ հաջորդ փուլն աշխատանքային կարգով հնարավորություն կունենանք ամփոփել կամ առավելագույնը մյուս փուլի ընթացքում այդ մասերը եւս փակել։ Բանակցային փաթեթում մնում են մաքսատուրքերի, ծառայությունների առեւտրի եւ մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված որոշակի դետալներ»։
Մտավոր սեփականության պաշտպանության առումով բարդագույն խնդիրներից մեկը աշխարհագրական տեղանունների պաշտպանությունն է եւ այս առումով հայաստանյան տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունը։ Խոսքը հատկապես վերաբերում է «կոնյակ» անվանմանը, որը պաշտպանված է եվրոպական օրենսդրությամբ՝ որպես աշխարհագրական տեղանուն։ Հետեւաբար՝ համաձայնագրի կնքումից հետո հայկական համանուն խմիչքը չի կարող արտադրվել այդ անվանումով, այլ պետք է կոչվի «բրենդի»։ Գ. Մելքոնյանը նշեց, որ եվրոպացի գործընկերները տեղեկացվել են, որ Հայաստանում «կոնյակ» անվանումն ընկալվում է որպես ապրանքատեսակ, եւ հայկական շուկան նման փոփոխությունների առումով խիստ զգայուն կլինի. «Քննարկումները շարունակվում են, սակայն համաձայնություն առայժմ չկա։ 
Բանակցությունների բոլոր մասերով, որոնց շուրջ դեռեւս վերջնական համաձայնություն չի եղել, տեղափոխվում են հաջորդ փուլ։ Կան բավական դետալներ, որոնք չենք հասցնում քննարկել ծավալից եւ խորությունից ելնելով։ Պետք է նշեմ, որ այդ հարցերի շրջանակը գնալով ավելի է փոքրանում»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 435 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024