ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2019, 21:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [805]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [633]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Մրցակցությունը կբարձրանա /Ազատ առեւտրի գոտու ստեղծումից կշահի Հայաստանի բնակչության 93 տոկոսը/
13:53
Մրցակցությունը կբարձրանա /Ազատ առեւտրի գոտու ստեղծումից կշահի Հայաստանի բնակչության 93 տոկոսը/

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առեւտրի կայունության ազդեցության հետազոտություն է իրականացնում՝ կողմերի միջեւ ստեղծվելիք խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով։ Հետազոտության նախնական արդյունքների ներկայացման համար կազմակերպած աշխատաժողովի ընթացքում ՀՀ—ում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը նշեց, որ մինչեւ 2012թ. փետրվարը ԵՄ—ի եւ ՀՀ—ի միջեւ սկսված աշխատանքներում արձանագրվել է այնպիսի առաջընթաց, որ հնարավոր է եղել սկսել պաշտոնական բանակցություններ։ Նա տեղեկացրեց, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում ուշադրություն է դարձվում դրական խթան հանդիսացող հանգամանքներին։ Ուսումնասիրությունն իրականացնում են նիդեռլանդական «Էկորիս» եւ լեհական «Քեյս» ընկերությունները։ «Իմ գործընկերները շարունակում են խոր եւ համապարփակ առեւտրի գոտու եւ ասոցացման պայմանագրի բանակցությունների 5—րդ փուլը։ Կպահանջվի եւս մեկ փուլ, որից հետո՝ մինչեւ այս տարվա վերջ բոլոր խնդիրները վերջնական լուծում կստանան, իսկ գալիք տարվա կեսերին արդեն գոտին կսկսի գործել»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա։
Աշխատաժողովի մասնակից փորձագետ Ռուբեն Սարուխանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրության աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտված է, եւ արդյունքները հիմնականում դրական են։ «Նախնական հետազոտության արդյունքները դրական են, որոնք են տնտեսական աճի տեմպերի բարձրացումը, աշխատավարձերի աճը, ապրանքների գների որոշակի նվազումը»,–ասաց նա՝ հույս հայտնելով, որ տնտեսության մեջ մրցակցությունը կբարձրանա։ Սարուխանյանի խոսքով՝ ազատ գոտու ստեղծման դեպքում ԵՄ—ից Հայաստան ներմուծվող ապրանքների թիվը կմեծանա, ինչն էլ իր հերթին տնտեսական ակտիվ մրցակցության կհանգեցնի։
Լեհական «Քեյս» ընկերության ներկայացուցիչը, ներկայացնելով հետազոտության նախնական արդյունքները, տեղեկացրեց, որ այն մեծապես կօգնի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ խոր եւ համապարփակ առեւտրի ազատ գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունների առաջընթացին։ Ընկերությունից վստահեցնում են, որ իրականացված հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 93 տոկոսը խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումից հետո բավարարված կմնա։ Ըստ նախնական արդյունքների՝ ազատ գոտու ստեղծումից հետո Հայաստանում աշխատավարձերի զգալի աճ կնկատվի, իսկ ապրանքների գները մի փոքր կնվազեն։ Այս գործընթացը համաշխարհային գլոբալիզացիայի մի մասն է կազմում, որի արդյունքում աշխատուժի դրական ակտիվություն կնկատվի գործունեության տարբեր ոլորտներում։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 168 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019