ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 22:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 23 » ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունն ուղղված չէ ՌԴ—ի դեմ /Իսկ ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը Հայաստանին վերաբերող հարցերում անհանգստացնող է/
14:35
ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունն ուղղված չէ ՌԴ—ի դեմ /Իսկ ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը Հայաստանին վերաբերող հարցերում անհանգստացնող է/

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» գործակալությանը, որում անդրադարձել է տարբեր թեմաների, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, «Իսկանդեր» համակարգերը գործի դնելու անհրաժեշտության մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ դա կախված է իրավիճակի զարգացումից. «Ես կարող եմ ներկայացնել ալգորիթմը։ Այդ զենքի նշանակությունը եւ պարամետրերը թույլ են տալիս անդառնալի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կարող է կիրառվել։
Հետեւաբար, «Իսկանդեր» համակարգերի կիրառման մասին որոշումը սերտորեն պայմանավորված է լինելու իրավիճակի զարգացմամբ։ Ամեն դեպքում մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն։ Այն առաջին հերթին զսպման զենք է։ Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարով ու հնարավորություններով այնպիսի զենք է, որ պետք է հովացնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով»։
Նախարարի վստահեցմամբ՝ ՆԱՏՕ—ի հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ Մոսկվայի հետ Երեւանի ռազմավարական հարաբերությունների դեմ։ Նրա խոսքով, ՆԱՏՕ—ի հետ Երեւանի հարաբերությունները միշտ կառուցվել են գործընկեր եւ դաշնակից երկրների համար բաց եղանակով։
«Մենք երբեք այդ առնչությամբ գաղտնի բաներ չենք արել, եւ երբեք նման համագործակցությունը չի կարող եւ չի լինի ուղղված մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեմ»,—ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ—ն իրականացնում է մի շարք խաղաղապահական գործողություններ, որոնք արտոնված են ՄԱԿ—ի կողմից։
«Հայաստանի համար փորձի եւ գիտելիքի առումով շատ կարեւոր եւ օգտակար է մասնակցել նման բազմազգ խաղաղապահ գործողություններին»,—ասել է պաշտպանության նախարարը, ավելացնելով, որ դա մի կոմից հնարավորություն է տալիս ձեւավորել սեփական խաղաղապահ կարողությունները, մյուս կողմից էլ՝ պատկերացում կազմել միջազգային խաղաղապահության ընդհանուր պատկերի ու համակարգերի մասին, հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա հակամարությունները։
Անդրադառնալով ՀԱՊԿ—ի շրջանակներում համագործակցությանը՝ նախարարը մի քանի դիտարկումներ է արել։ Նախ՝ ԼՂ հարցում Հայաստանը գոհ է ՀԱՊԿ—ի դիրքորոշումից, որը հստակ արտահայտված է ՀԱՊԿ երեւանյան համաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարությունում, ասել է նա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշմանը կամ այլ միջազգային կազմակերպություններում նրանց նախընտրություններին ու քվեարկություններին, ապա «այստեղ իսկապես կան մի շարք հարցեր, որոնք լրջորեն անհանգստացնում են մեզ եւ մեր հասարակությանը, մենք բաց խոսում ենք դրանց մասին եւ քննարկում ենք՝ ինչպես ՀԱՊԿ—ում մեր գործընկերների, այնպես էլ մեր իսկ հասարակության ներսում։ Հայաստանն իսկապես կարծում է, որ այլ միջազգային կազմակերպություններում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշումների շուրջ անհամաձայնությունը թուլացնում է ՀԱՊԿ—ն»։ Նա հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՀԱՊԿ—ի շրջանակում համագործակցությունը։
«...Մենք իսկապես սպասում ենք, որ ՀԱՊԿ—ն պետք է շարունակի մեծացնել իր պոտենցիալը, դառնա ավելի արդյունավետ, եւ դոկտրինի բաղադրիչը տեսնում ենք որպես այդ կազմակերպության հետագա ուժերի եւ միջոցների զարգացման համար շատ կարեւոր հիմք։ Հենց այդ պատճառով մենք հպարտ ենք, որ հենց ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահության ընթացքում է հնարավոր դարձել համաձայնեցնել եւ հաստատել ՀԱՊԿ—ի անվտանգության ռազմավարությունը»,–ասել է Վիգեն Սարգսյանը։

 

Դիտումներ: 283 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024