ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » Թուրքիան՝ աշխարհին, աշխարհը՝ Թուրքիային
15:22
Թուրքիան՝ աշխարհին, աշխարհը՝ Թուրքիային

Առաջին դեպքում խաբելու, երկրորդում՝ պատասխանատվության ենթարկելու հարցն է
Կապուտաչյա հայեր դեռ ծնվում են։ Ավելին, այդ աչքերն այսօր բանակում հայոց աշխարհն են հսկում։ Սա ՌԴ հանրային պալատի անդամ, «Հանուն արդարադատության թափանցիկության» հասարակական կոմիտեի նախագահ Դենիս Դվորնիկովի պատասխանն էր իր հայրենակիցներից մեկի այն դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանությունից հետո մեր աչքերն այլեւս կապույտ չեն։ Խոսակցությունը երեկ կայացած «Հայոց ցեղասպանություն. պատմության դասերը եւ պայքար ճանաչման համար» թեմայով Երեւան– Մոսկվա տեսակամրջի շրջանակներում էր։ Տեսակամրջի ժամանակ եւս մեկ անգամ բարձրաձայնվեց, որ 1915թ. ոճրագործության թիրախում թեեւ հայերն էին, այդուհանդերձ, այն վերաբերում է բոլորին, որովհետեւ համաշխարհային պատմության մասն է կազմում։
«Հայոց ցեղասպանությունն իրականացվել է շուրջ մեկ դար առաջ, բայց դրա արձագանքները դեռ առկա են։ Այն դասերը, որոնք պետք է քաղեին, մինչեւ հիմա, ցավոք, չեն քաղել։ Մարդկության նկատմամբ հանցագործությունները մինչ օրս շարունակվում են։ Այդ պատճառով այս թեման դեռ արդիական է։ Եվ ամբողջ աշխարհը պետք է պայքարի Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար»,– ասաց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը գրեթե 100 տարի պայքար է մղում ցեղասպանության ճանաչման համար. «Այդ խնդիրը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է։ Ուզում եմ ընդգծել ճանաչման այն փաստաթուղթը, որն ընդունել է ՌԴ Դուման, որովհետեւ դրանում խոսվում է ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում՝ հայ ժողովրդի հայրենիքում։ Հույս ունենք, որ ապագայում մեզ կհաջողվի վերադառնալ մեր պատմական հայրենիք»։
«Հայոց ցեղասպանությունը շատերը փորձում են մոռանալ, խաբել ազգին, իբր թե դա տեղի չի ունեցել։ Թուրքերը գրքեր են գրում, որ հայերն իրենք են փախել, եթե ոչ՝ իրենք իրենց սպանել։ Դրանով ցույց են տալիս, որ իրենք ցինիզմով են վերաբերվում այդ կարեւոր հարցին։ Այսօր էլ ցեղասպանությունը շարունակվում է։ Հիշում ենք, թե ինչպես տեղի ունեցավ հայերի ցեղասպանություն Սումգայիթում եւ Բաքվում։ Հարյուր տարվա ընթացքում գրեթե չի փոխվել գաղափարախոսությունը։ Նրանք նույն թուրքերն են, որոնք միայն մտածում են, թե ինչպես խաբել ողջ աշխարհին, որպեսզի հնարավորինս քիչ խոսվի Հայոց ցեղասպանության մասին։ Ես հասկանում եմ, որ նրանք վախենում են հայերին իրենց հայրենիքը վերադարձնելու մտքից։ Այդ իրադարձությունների դիմաց նրանք չեն ուզում վճարել։ Այդ պատճառով էլ աշխարհին խաբում են»,–վստահեցրեց սեւծովյան կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը։ Ըստ նրա՝ հարյուրամյակը պետք է վերջակետ դնի, եւ ամբողջ աշխարհը պետք է դատի Թուրքիային այն բանի համար, որ նրանք արել են հայերի նկատմամբ։
Դ. Դվորնիկովը վստահ է, որ աշխարհի եւ ոչ մի անկյուն ապահովագրված չէ ցեղասպանությունից։ Մարդն էլ հեշտությամբ վերածվում է գազանի. «ՌԴ հանրային պալատում քննարկման է դրվել Հոլոքոստի փաստի հերքումը քրեականացնող օրենսդրական նախագիծ։ Սա տեղին է։ Սակայն այն պետք է ընդգրկի նաեւ Հայոց ցեղասպանության հարցը»։
Բացի այդ, տեսակամրջի մասնակիցները ցեղասպանության ճանաչման համատեքստում չափազանց կարեւորեցին ցեղասպանության մասին գրականության հրապարակումը։ Միաժամանակ առաջ քաշվեց նաեւ ցեղասպանության թանգարանների բացման հարցը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 472 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024