Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տրված հանձնարարականի հիման վրա, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ռազմավարության մեջ ներառված են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսական զարգացում, մշակույթ եւ ինքնություն, բնապահպանություն եւ բնական պաշարներ, հանրային եւ տարածքային կառավարում, կրթություն, գիտություն եւ նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն եւ արդարադատություն, պաշտպանություն եւ անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ։
Փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սկզբից, իսկ սեպտեմբերից՝ վարչապետի հանձնարարությամբ, հանրապետական գործադիր մարմինների կողմից ձեւավորվել էին աշխատանքային խմբեր, որոնք թեմատիկ քննարկումներ էին իրականացնում՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ։
Փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու գնահատականներն են հայտնել մի շարք շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ եւ մասնագետներ։
|