ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 08:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29 » Խոշոր ծրագրեր՝ մեծացող պահանջներին համահունչ
16:18
Խոշոր ծրագրեր՝ մեծացող պահանջներին համահունչ

Մայրաքաղաքում շրջայցի ժամանակ նախագահը ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երեւանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման եւ մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին։
Տարոն Մարգարյանը նախագահին ներկայացրել է Երեւանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի եւ Բեյրութի փողոցների միջեւ ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի եւ կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու՝ քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները եւ օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը։ Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը։
Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների եւ թփերի քանակական առավելագույն պահպանություն եւ ավելացում։ Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով։ Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբողջ միջավայրը՝ շենքերը, ճանապարհները, անցումները, հարմարեցված եւ մատչելի են լինելու հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժուն խմբերի համար։ Այս ուղղությամբ նախատեսվում են թեքահարթակներ, հարմարեցված սանիտարական հանգույցներ։ Բեյրութի փողոցին զուգահեռ հետիոտն ծառուղու մի առանձնացված շերտը նախատեսվում է հեծանվային արահետի համար։
Նախագահին ներկայացվել է, որ այգու բարեկարգման նախագիծը քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նիստում եւ արժանացել հավանության, արված առաջարկություններն ընդունվել են եւ կատարվել են համապատասխան լրացումներ։
Հանրապետության նախագահը ծանոթացել է նաեւ մայրաքաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման ծրագրին, որն իրականացվելու է Երեւանի գլխավոր հատակագծի համաձայն։ Ծրագրով նախատեսվում է հիշյալ տարածքում թաղամասի վերակառուցմամբ վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ նպատակ ունենալով կառուցապատված պատմական կիրառական—գեղագիտական տարածքների բարելավումը, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը եւ ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ։ Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է՝ վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առեւտրային եւ մշակութային նշանակությունը։
Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ Դեղատան, Վ.Սարգսյան եւ Խորենացի փողոցների միջեւ նախատեսվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի նախագծին։ Ըստ նախագծի, շենքում նախատեսված է տեղակայել բանկային ընկերություններ, ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններ եւ բիզնես կառույցներ։ Նշվել է, որ բիզնես համալիրը կկարողանա ընդունել այստեղ տեղակայված տարբեր ընկերությունների 1000—ից ավելի աշխատողների։ Այստեղ նախատեսվում է կառուցել 2 ստորգետնյա հարկ՝ ավտոմեքենաների կայանման համար։ Համալիրի առանձնահատկություններից է նաեւ այն, որ շենքը նախատեսված է կառուցել համաձայն եվրոպական էներգախնայողության չափանիշների։
Հանրապետության նախագահին ներկայացված նախագծերի շարքում է եղել Շահումյանի անվան հրապարակում նախատեսվող ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցումը։
Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ Վ. Սարգսյան հ.3 հասցեում գտնվող հողամասում (ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, արդարադատության նախարարության մասնաշենքերի համար նախատեսված) նախագծվող կառույցի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաեւ Համազգային թատրոնի («Սոս Սարգսյան») շենքի կառուցման նպատակով իրականացվող աշխատանքներին։
Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել են Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադյան փողոցի միջեւ կառուցվող նոր ավտոմայրուղու նախագծային պարամետրերը եւ շինարարության ընթացքը։ Նշվել է, որ Երեւան քաղաքի 2005—2020թթ. գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսված է Երեւանի օղակաձեւ արագընթաց մայրուղու (անընդհատ երթեւեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում։ Այն նպատակ ունի թեթեւացնել երթեւեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, զգալիորեն կթեթեւանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթեւեկությունը։ Միաժամանակ կապահովվի Կիեւյան կամրջից անմիջական երթեւեկություն դեպի Իսակովի պողոտա Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում։ Մայրուղին հեռանկարում կունենա զարգացում, որը Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցից կշարունակվի նախատեսվող «Երեւան—Բերդ» նախագծային թաղամասի եզրով եւ Հրազդանի գետի վրայով՝ ապահովելով ելք դեպի Արշակունյաց պողոտա։ Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա՝ միանալով Տիչինայի եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկի հետ։
Շրջայցի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ իր տպավորություններն է կիսել ընթացքի մեջ գտնվող եւ նախատեսվող խոշոր ծրագրերի հետ կապված՝ հաջողություններ մաղթելով քաղաքապետին հիշյալ մեծածավալ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում։ Նախագահը նշել է, որ ժամանակի հետ փոխվում ու ավելանում են պահանջները, եւ նման խոշոր ծրագրերի իրականացումը Երեւանի զարգացման տեսակետից ուղղակի անհրաժեշտություն է։ Սերժ Սարգսյանը միաժամանակ կարեւորել է խոշոր ծրագրերին զուգահեռ քաղաքի ամենօրյա խնդիրներով ակտիվ զբաղվելը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերն այդ ուղղությամբ բարձր գնահատելով եւ նշելով, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններն ակնառու են, հանրապետության նախագահն ընդգծել է, որ սկսած աշխատանքը՝ բակերի բարեկարգման, քաղաքի կանաչապատման, մաքրման ուղղությամբ, պետք է մեծ եռանդով շարունակել եւ ավարտին հասցնել։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 480 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024