ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 01:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 18 » Ընդունվել են մի շարք օրինագծեր /ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը/
09:54
Ընդունվել են մի շարք օրինագծեր /ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կամրագրվեն դրույթներ, որոնցով պատասխանատվություն կսահմանվի բուժաշխատողներին կամ բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում։ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքի կատարումը բուժաշխատողի նկատմամբ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ կպատժվի ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորները։ Գեւորգ Պետրոսյանը խոցելի է համարել նախագծի որոշ դրույթներ, եւ նշել, որ դրանք կամ չեն կիրառվելու, կամ չարաշահումների տեղիք են տալու։ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կարգավորում է այս խնդիրը, եւ կարիք չկա այն ծանրաբեռնել տարբեր մասնագիտության անձանց բռնությունից պաշտպանող դրույթներով։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ օրինագծի նպատակը բժշկի կյանքի եւ առողջության պաշտպանությունն է։ Ըստ նրա՝ փոփոխության նպատակն այն արժեքի պաշտպանությունն է, ինչը պաշտպանում է բժիշկը։ Ռուստամ Մախմուդյանը ժամանակավրեպ է համարել նախագծի ներկայացումը նշված դրույթներով եւ մոտեցումներով։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Խոսելով նախագծի տրամաբանությունից՝ նա տարակուսանք է հայտնել հնչած որոշ տեսակետների առնչությամբ, երբ բժշկի ծանր աշխատանքը համեմատվել է այլ մասնագիտությունների հետ։ Նա մասնավորապես անդրադարձել է բժիշկների նկատմամբ իրականացված բռնություններին եւ նշել, որ հիվանդների հարազատները երբեմն լինում են հոգեբանական ծանր վիճակում եւ երբեմն դուրս են գալիս թույլատրելի սահմաններից. «Սակայն դա չի նշանակում, որ կարելի է բժշկին կամ բուժաշխատողին ծեծել միայն այն պատճառով, որ երբ որեւէ բուժհաստատություն պետք է բժշկին ուղարկեր հիվանդի կանչով, եւ այդ պահին մեքենան զբաղված է եղել այլ հիվանդի կանչով, եւ երեւի բժիշկն ուշացել է։ Եվ երբ բժշկին ծեծել են, եւ նա մահացել է, դրանից հետո արդյոք ո՞վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ էին տվել։ Դուք մոռացել եք դեպքը Գյումրիում, երբ բժշկին ծեծի ենթարկեցին, որովհետեւ կանչը 5 րոպե ուշացել էր։ Արդյո՞ք բժիշկն էր մեղավոր»,–հարց է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահը։
Նրա խոսքով, երբ առանձնացվում է այս կամ այն մասնագիտությունը, ոչ թե այդ մասնագետներին է արտոնություն տրվում, այլ հաշվի է առնվում, որ բուժաշխատողն աշխատում է ծանր պայմաններում ու ծանր իրավիճակում։ «Երբ մարդիկ բժշկի մոտ գալիս են արդեն նյարդայնացած, երբ նա պետք է կարճ ժամանակում որոշում ընդունի եւ այնպիսի բուժում նշանակի, որպեսզի մարդու կյանքը փրկի։ Այդ պահին, երբ նրան խանգարում են, բռնանում են, նրան թույլ չեն տալիս, որ զբաղվի իր պացիենտով։ Ինչպե՞ս մենք կարող ենք բժշկի մասնագիտությունը համեմատել պատշարի կամ տիեզերագնացի մասնագիտության հետ։ Խնդրում եմ ճիշտ գնահատենք այս կամ այն մասնագետի անելիքն ու կարգավիճակը»,—ընդգծել է Արա Բաբլոյանը։
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել օրենսդրական հիմքեր՝ հարկային եւ մաքսային ծառայությունների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու համար։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Փաթեթի, ինչպես նաեւ ոլորտային խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։
Խորհրդարանը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2017 թվականի ապրիլի 10—ին եւ 2017 թվականի մայիսի 24—ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30—ին ստորագրված՝ «Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր»—Ծրագիր—2 (հատուկ գործողություններ) եւ ՀՀ ու Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11—ին ստորագրված՝ «Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր—Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին, նամակ—համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սամվել Նիկոյանը։
Կառուցվող ճանապարհի նպատակահարմարության, որակի, վարկային միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արամ Սարգսյանը։
Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է նախորդիվ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները։

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը։

 

Դիտումներ: 299 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024