ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 2 » Ադրբեջանը մոտեցնում է ԼՂՀ միջազգային ճանաչման պահը /ՀՀ փոխարտգործնախարարը պարզաբանումներ է տվել/
14:53
Ադրբեջանը մոտեցնում է ԼՂՀ միջազգային ճանաչման պահը /ՀՀ փոխարտգործնախարարը պարզաբանումներ է տվել/

Ադրբեջանը մոտ ժամանակներս խելքը գլուխը կհավաքի։ Այս համոզմունքին է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու ծանր հրետանու կիրառմանը, շեշտադրեց. «Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի։ Իրենք արդեն անցել են բոլոր սահմանները, խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլեւ այն լկտիությանը, որով Ադրբեջանը վերաբերվում է միջազգային իրավունքին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին։ Վերջ ի վերջո, կա 1994 թվականի զինադադարի համաձայնագիր։ Ի դեպ, ինքը՝ Ադրբեջանն է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին խնդրել զինադադար կնքել։ Կա 1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմն ամրապնդելու մասին։ Այսինքն, ստացվում է, որ միջազգային իրավունքը նրա համար ոչինչ է»։
Փոխարտգործնախարարի խոսքերով, Ադրբեջանինը մոտավորապես նույն վարվելակերպն է, ինչ դրսեւորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպությունները. «Ադրբեջանը գործում է նույն ձեռագրով՝ սպանել մարդկանց, ոչնչացնել հուշարձանները. խոսքը վերաբերում է Հին Ջուղայի խաչքարերին»։
Շավարշ Քոչարյանը վստահ է, որ Ադրբեջանն իր քայլերով մոտեցնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հասունացման պահը. «Ադրբեջանի նմանատիպ վարքագիծը բերելու է այդ գործընթացին»,–ընդգծեց Քոչարյանը։
Բանակցային գործընթացում հնարավո՞ր է, որ Հայաստանը նոր դիրքորոշում ցուցաբերի, նոր պայմաններ դնի Ադրբեջանի առջեւ։ Լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ շատ հստակ ու պարզ է ամբողջ գործընթացը, եւ հայտնի է, թե ով է խանգարում, ով թույլ չի տալիս, որպեսզի գործընթացն առաջ շարժվի. «Հայկական կողմի դիրքորոշումը մշտապես հստակ է, հասկանալի, ըմբռնելի է եղել, եւ բոլորի համար է դա պարզ ու թափանցիկ։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, մենք շատ բաց ենք»։
Խոսելով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ հարցը մշտապես իրենց մտահոգում է. «Մենք միշտ ասել ենք, որ դա մտահոգիչ է»։
Միաժամանակ անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքին՝ բանախոսը նկատեց, որ ՀԱՊԿ—ին դիմելու կարիքը չենք զգում, այս պարագայում դրա կարիքը չկա։ Թեեւ ընդհանուր առմամբ շատ կարեւոր է ունենալ պայմանագրային տարբեր պարտավորություններ՝ պետությունների միջեւ, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնք որոշակի իրավիճակներում կարող են քեզ օժանդակել. «Բայց,–շեշտադրեց Շավարշ Քոչարյանը,–հայկական երկու կողմերը իրենց հույսն առաջին հերթին դնում են իրենց վրա։ Ավելին, եթե որեւէ պետություն իր ամենակենսական խնդիրը՝ անվտանգությունը, փորձի դնել այլ պետությունների վրա, դա կլինի աններելի սխալ»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017