ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 03:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 19 » Առեւտրային գործընկերությունը կխորանա /ՀՀ—ԵՄ առեւտրի եւ տնտեսական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստում/
10:02
Առեւտրային գործընկերությունը կխորանա /ՀՀ—ԵՄ առեւտրի եւ տնտեսական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստում/

 

Երեւանում մեկնարկել է ՀՀ—ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14—րդ նիստը։ Նիստի համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ ԵՄ առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեռ Դեվինյեն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվում են մակրոտնտեսական վերջին զարգացումները ՀՀ—ում եւ ԵՄ—ում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Հայաստանի համագործակցությունը, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում։
ԵՄ առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեռ Դեվինյեն կարեւորել է այն հանգամանքը, որ նիստը տեղի է ունենում այն պահին, երբ ԵՄ—ն մանդատ է տրամադրել Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայանգրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ «Եվրամիությունը Հայաստանի համար կարեւոր առեւտրային գործընկեր է, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս կապերը խորացնելու ցանկություն ունի։ Եվրամիությունն էլ իր հերթին շարունակում է աջակցել Հայաստանին այս հարցում։ Շատ կարեւոր է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը Հայաստանի հետ։ Կարեւոր է, որ մենք Հայաստանի համար պահպանել ենք GSP+ համակարգը, որը արտահանման արտոնյալ պայմաններ է տալիս Հայաստանին։ Մենք այս նիստի ընթացքում քննարկելու ենք հարցերի լայն շրջանակ, որը կնպաստի երկու կողմերի համագործակցության խորացմանը»,–ընդգծել է Դեվինյեն։
Եզրափակելով խոսքը՝ Դեվինյեն հույս հայտնեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտեն նույնքան արագ, որքան դա արեցին Ասոցացման համաձայնագրի դեպքում, որի արդյունքում կստորագրվի կողմերի համագործակցության ուղիները մատնանշող նոր փաստաթուղթ։
Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 19—20—ը էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բրյուսել։ «Այցի ընթացքում մենք նախատեսում ենք ստորագրել առնվազն 2 կարեւոր փաստաթուղթ, որոնցից մեկը Եվրամիության Cosme համագործակցության գործիքին Հայաստանի մասնակցության փաստաթուղթն է, իսկ երկրորդը՝ փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանն ուղղված ծրագիր է, որի շուրջ մենք ամիսներ շարունակ աշխատում ենք եւ նախատեսում ենք այս այցի ընթացքում ստորագրել փաստաթուղթը եւ անցնել ծրագրի իրականացմանը»,–ընդգծել է փոխնախարարը։
Նա ընդգծել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության առումով Հայաստանի օրակարգն այս տարի բավականին հագեցած է լինելու՝ ընդգծելով, որ կան բազմաթիվ միջոցառումներ, որ անցկացվելու են մինչեւ տարեվերջ։ Մելքոնյանը հայտնեց, որ արդեն նոյեմբերի 4—ին Երեւանում անցկացվելու է Հայաստան—Եվրամիություն համագործակցության կոմիտեի նիստը։
Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր համաձայնագրում կընդգրկվեն բոլոր հնարավոր ոլորտները, որտեղ հնարավոր կլինի սերտ համագործակցություն ծավալել։ «Մենք Ասոցացման համաձայնագրում ունեինք ոլորտային համագործակցության դրույթ, որը վերաբերում էր տնտեսության տարբեր ճյուղերին եւ փակում էր 28 ոլորտ։ Մենք ունեինք նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասը, որը առանձին բանակցվել էր։ Ես կարծում եմ, որ այդ 28 ոլորտներն էլ, որոնց շուրջ մենք արդեն նախկինում բանակցել ենք, հնարավոր է ներառել նոր համաձայնագրում»,–նշել է Մելքոնյանը։
Մանրամասնելով ասվածը՝ փոխնախարարը նշել է, որ խոսքը ներդրումների, տուրիզմի, արդյունաբերության ոլորտներում համագործակցության, առեւտրի զարգացման մասին է. «Այնտեղ կան նաեւ ոչ զուտ տնտեսական ոլորտային համագործակցության վերաբերյալ կետեր։ Խոսքը կրթության, հումանիտար ոլորտի, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի, որակի ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության մասին է»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր համաձայնագիրը կարող է նոր մակարդակի բարձրացնել կողմերի համագործակցությունը։ «Կարեւոր է այն հանգամանքը, որ այս նիստն ընթանում է այն պահին, երբ Եվրամիությունը մանդատ է տվել Հայաստանի հետ նոր համագործակցության շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ։ Ճիշտ է, այդ համաձայնագրի ազատությունը կարող է սահմանափակ լինել, սակայն այն կարող է նոր մակարդակի բարձրացնել Եվրամիություն—Հայաստան համագործակցությունը։ Ես կարծում եմ, որ սա երկու կողմերի ցանկությունն է»,–ընդգծել է Սվիտալսկին։
Նա շեշտել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է խորացնել առեւտրային հարաբերությունները Հայաստանի հետ. «Հայաստանի համար էլ Եվրամիությունը առեւտրային առաջին գործընկերն է, սակայն մենք գտնում ենք, որ համագործակցության ավելի մեծ ներուժ կա։ Եվրամիությունը ցանկանում է օգնել Հայաստանին այդ ներուժը կյանքի կոչելուվ հարցում»։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 96 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017