ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 03:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 2 » Բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է /«ԴիջիԹեք» 2015—ին կմասնակցի 170 ընկերություն 10 երկրից, սպասվում է 40 հազարից ավելի այցելու/
14:53
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է /«ԴիջիԹեք» 2015—ին կմասնակցի 170 ընկերություն 10 երկրից, սպասվում է 40 հազարից ավելի այցելու/

Երեւանում այսօր մեկնարկող 11—րդ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը բացառիկ կլինի իր մասնակից ընկերությունների թվով եւ աշխարհագրությամբ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Տոն տեխնոլոգիական հայության համար» եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ կմիավորվի 170 ընկերություն 10 երկրից։ «Մենք սպասում էինք, որ մեր մասնակիցների քանակը կլինի 140, բայց այսօր արդեն ունենք 170 ընկերություն, դեռ նրանց թիվն ավելանում է։ Դատելով սոցիալական ցանցերի ակտիվությունից ու մեր գրասենյակի տեղեկություններից՝ պետք է նշենք, որ բնակչության հետաքրքրությունն է բարձրացել ցուցահանդեսի նկատմամբ, ակնկալում ենք 40 հազարից ավելի այցելու։ Մեր ժողովրդի համար հնարավորություն է տեսնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապագան, համախմբվել դրա շուրջ»,–ասաց Կարեն Վարդանյանը։ Նա խոսքով՝ ցուցահանդեսին տեղական ու միջազգային ընկերություններից բացի, կմասնակցեն մի շարք ընկերություններ ԱՄՆ—ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից։ «Այս տարի մենք լուրջ միջազգային մասնակցություն ենք ունենալու, որը հնարավոր դարձավ նաեւ մեր գործընկեր «Յուքոմի» շնորհիվ, քանի որ այդ ընկերությունների մեծ մասը նրանց գործընկերներն են, որոնք սիրահոժար ցանկանում են մասնակցել»,–ավելացրեց Կարեն Վարդանյանը։
Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսին ներկա կլինեն մի քանի հարյուր երեխաներ Հայաստանի մարզերից, ովքեր ռոբոտաշինական խմբակների սաներ են։ «Նրանք տեղում երեք օր զբաղվելու են տարբեր տիպի խաղեր ու ռոբոտներ ստեղծելով»,–ավելացրեց նա։
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը վստահեցրեց, որ իրենց ընկերությունը պատրաստ է խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ինչի վկայությունն է իրենց կողմից «ԴիջիԹեքի» գլխավոր հովանավոր լինելը։ «2009 թվականից մասնակցում ենք «Դիջիթեքին» ու տարեց տարի տեսնում ենք, թե ինչպես են փոխվում տաղավարները, ընկերությունների ներկայացվածությունը, այն լուծումները, որ առաջարկում են հայկական ընկերությունները։ Կարեւորն այն է, որ այս ցուցահանդեսը մեզ թույլ է տալիս հաղորդակցվել մեր բաժանորդների հետ, հասկանալ նրանց խնդիրները եւ առաջարկել նոր լուծումներ»,–ասաց Հայկ Եսայանը՝ մանրամասներով, թե ինչ պիտի ցուցադրի «Յուքոմը» դիջիթեքյան տաղավարում։
«Այս տարի մենք ցույց կտանք IP TV հեռուսատեսության նոր լուծումներ, որը կրկին նորարարական է։ Կարող եք այցելել ու զարմանալ, թե Հայաստանում ինչ լուծումներ կան։ Կցուցադրենք 4G LP նոր ծածկույթի հնարավորությունները, թե ինչ լուծումներ են տալիս 4G ցանցերը, թե ինչպիսի գերարագ ինտերնետի լուծումներ կան սովորական հեռախոսի միջոցով։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ անլար տեխնոլոգիաներով կարելի է հասնել բարձր արագությունների»,–հայտնեց Հայկ Եսայանը։
«Էրիկսոն» ընկերության Հյուսիսային Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում բիզնեսի զարգացման տնօրեն Կիրիլ Մորոզովը նախ նշեց, որ իրենք ուրախ են ներկայացված լինել «ԴիջիԹեք» ցուցահանդեսին։ Նա շեշտեց, որ հայկական հեռահաղորդակցության շուկան իրենց ընկերության համար ռազմավարական նշանակության է։ «Հայաստանի շուկան մեզ համար կարեւոր է, քանի որ այն բավականին նորարար է տարածաշրջանում առկա այլ շուկաների համեմատ։ Հայկական շուկայում մենք ներկայացված ենք ավելի քան 5 տարի, աշխատում ենք բջջային օպերատորների հետ։ Կարծում ենք, որ շուկան շատ դինամիկ է, բջջային կապի տարածվածության մակարդակը շատ բարձր է, տեսնում ենք նաեւ մեծ ներուժ նոր տեխնոլոգիաների ներդրման առումով»,–ընգծեց Մորոզովը։

Հայկական ՏՀՏ 26 ընկերություններ՝ Եվրոպայում
Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի 26 կազմակերպություն իրենց ձեռքբերումները կներկայացնեն եվրոպական 20 երկրներում։ Հոկտեմբերի 4—ին մեկնարկում է «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որն ընդունված ձեւաչափ է աշխարհում, ինչին Հայաստանը միանում է առաջին անգամ։ Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, շուրջ մեկ ամիս տեւող ծրագիրը թույլ կտա հայկական ՏՀՏ կազմակերպություններին ներկայացնել իրենց ձեռքբերումները եվրոպական շուկային. «Սա նոր ձեւաչափ է, որտեղ մեր բիզնեսմենները հնարավորություն կստանան առերես հանդիպելու եվրոպացի գործարարների հետ, որի արդյունքում կստացվեն կոնկրետ գործնական առաջարկություններ եւ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն»։
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 87 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017