ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.09.2017, 12:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 23 » Բարեփոխումներ՝ միտված երկրի ապագային /Ընդդիմության եւ խորհրդարանի դերի ուժեղացմամբ/
11:53
Բարեփոխումներ՝ միտված երկրի ապագային /Ընդդիմության եւ խորհրդարանի դերի ուժեղացմամբ/

Դեկտեմբերի 6—ին անցկացվելիք հանրաքվեն ցույց կտա, թե արդյո՞ք խորհրդարանի քաղաքական ուժերի կոնսոլիդացիան ավելի լայն շրջանակներ կընդգրկի՝ ներառելով երկրի ողջ բնակչությանը։ Սակայն եթե այն, այնուամենայնիվ, չկայանա, իշխանությունները դրանից ողբերգություն չեն սարքի։
«Սա իշխանությունների համար կենաց—մահու խնդիր չէ. ինչ կասի ՀՀ քաղաքացին հանրաքվեով, դա էլ կլինի ընդունելի տարբերակ։ Մենք հարգելու ենք մեր քաղաքացու դիրքորոշումը։ Շատ լավ կլինի, որ այս հանրաքվեն լինի անկախության հանրաքվեի նման, քաղաքացիները միահամուռ կերպով հայտնեն իրենց տեսակետը»,—նշել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը։ Նա մասնավորեցրել է կառավարման մոդելի փոփոխությունից ակնկալվող դրական արդյունքները։ 
Այսպես, պատգամավորի խոսքով՝ կիսանախագահական համակարգը պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում, այնինչ, ըստ նրա, համակարգը պետք է լինի այնպիսին, որ ուղղակի բացառվեն նման երեւույթները. «Այն, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ, որեւէ մեկը չի ժխտում։ Իսկ դրա պատճառը երկրում գործող կիսանախագահական համակարգն է։ Երբ հանրապետության ղեկավարը Ազգային ժողովում ունենում է մեծամասնություն, նա ստանում է որոշումների կայացման լայն լիազորություններ՝ օգտագործելով խորհրդարանական մեծամասնության հնարավորությունները։ Բնականաբար, նման պայմաններում կուսակցությունները կայացման լայն հնարավորություններ չունեն»։
Իսկ սահմանադրական բարեփոխումների իրականացման եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու դեպքում, Դավթյանի համոզմամբ, Հայաստանում կուսակցական համակարգի կայացման համար լայն հնարավորություններ կստեղծվեն։ Նրա խոսքով, բարեփոխումների արդյունքում բարձրանալու է նաեւ խորհրդարանի, ինչպես նաեւ ընդդիմության դերը՝ երկրի համար կարեւոր որոշումների կայացման հարցում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը եւս համոզված է, որ «Կառավարման խորհրդարանական համակարգը շատ ավելի խորացնելու է մեր երկրում ժողովրդավարությունը, նոր գործիքներ է ներդնելու, որոնք օգտագործելու դեպքում ե՛ւ ընդդիմությունը կուժեղանա, ե՛ւ իր վերահսկողության գործառույթները կուժեղացնի»,– ասել է նա։
Անդրադառնալով հայտարարություններին, թե սահմանադրական բարեփոխումների միակ նպատակը իշխանությունների վերարտադրությունն ապահովելն է, Արտակ Դավթյանը նկատել է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը իշխանությունների վերարտադրությունը չէ. բարեփոխումները միտված են Հայաստանի ապագային, երկրում կուսակցությունների եւ խորհրդարանի դերի բարձրացմանը. «Ես նման հայտարարությունները համարում եմ պարզունակ։ Ի վերջո, ժողովուրդն է ընտրելու, թե մենք ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք, ժողովուրդն է իր քվեով հաստատելու կամ մերժելու առաջարկվող բարեփոխումները։ «Վերարտադրություն» բառը որեւէ աղերս չունի սահմանադրական բարեփոխումների իրական նպատակի հետ։ Ես խնդրում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այն հանգամանքի վրա, որ մեր ամենահին կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ—ն, տեւական ժամանակ է, ինչ խոսում է Հայաստանում կառավարման խորհրդարանական կառավարման անցնելու մասին եւ կողմ է այս բարեփոխումներին։ Կարեւոր է նշել, որ ՀՅԴ—ն ընդդիմություն է, սակայն կողմ է առաջարկվող բարեփոխումներին, հետեւաբար վերարտադրության մասին խոսելն այս դեպքում ավելորդ եմ համարում»։
Դավթյանի համար անընդունելի են սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեի օրը իշխանափոխության վերածելու կոչերը։ Պատգամավորն անիրատեսական է համարում նման կոչերն ու հայտարարությունները։ Արտակ Դավթյանը «ոչ»—ի շարժման կողմնակիցներին կոչ է արել իրենց քայլերն ու գործողությունները իրականացնել օրենքի շրջանակում. «Եթե նրանք իրենց քայլերն իրականացնում են օրենքի շրջանակում, ապա ոչինչ ասել չեմ կարող, դա պայքարի նրանց մեթոդն է։ Սակայն եթե նրանք գործում են օրենքի շրջանակից դուրս, ապա գործ կունենան այլ մարմինների հետ, իսկ այդ մարմինները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ կարող են շատ լավ կատարել իրենց աշխատանքը»։
Պատգամավորն ընդգծել է, որ հանրաքվեն եւ իշխանափոխությունը միմյանց հետ կապ չունեցող եւ տարբեր հարթություններում գտնվող հարցեր են՝ հավելելով, որ չի կարելի անընդհատ քաղաքացիներին ասել բաներ, որոնք անիրականանալի են. «Մենք էլի ենք հանրաքվեներ անցկացրել, ունենք նաեւ նախադեպ, երբ իշխանությունների ներկայացրած նախագիծը հանրաքվեով չի անցել, սակայն այդ ամենը իշխանափոխության չի վերածվել։ Ես անիրատեսական եմ համարում նման կոչերն ու հայտարարությունները։ Պետք չէ խոսել բաների մասին, որոնք այս գլխից անիրականանալի են»։
Սահմանադրական բարեփոխումներին «կիսաոչ» ասող էլ կա։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է, ով, սակայն, տեսնում է նաեւ գործող Սահմանադրության թերությունները. «Ես «կիսաոչ» ասողներից եմ, քանի որ գտնում եմ, որ բարեփոխումներ անհրաժեշտ էին, կիսանախագահական համակարգն ուներ որոշ թերություններ»։ Նա, մասնավորապես, անդրադարձել է դատական իշխանության ազատության խնդրին. «Կարծում եմ, որ Հայաստանում դատարանները պետք է լինեն ազատ եւ անկախ, ինչը չեմ նկատել նախորդ սահմանադրությունների օրոք»։
Նրա խոսքով, փոփոխություններ անհրաժեշտ են, բայց այն, ինչ մատուցվել է բարեփոխումների նախագծում, իր սպասելիքները չեն արդարացրել, որովհետեւ, ըստ նրա, դատավորները չունեն այն անկախությունն, ինչ անհրաժեշտ է։
«Եթե այս Սահմանադրության մեջ դատավորներն ունենային իմունիտետ, այնպես, ինչպես ունեն պատգամավորները, մենք չէինք ունենա այս չափի խոտաններ,–նշել է նա,–միայն դատարանների գերկախվածության, անազատության պատճառով ասում եմ «ոչ» այս փոփոխություններին։ Կուզենայի «այո» ասել եւ մոտ լինել իշխանություններին»։
Մինչդեռ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ բարեփոխումների նպատակներից մեկն էլ անկախ դատարաններ ունենալն է. «Ցանկացած բարեփոխում անհնար է առանց անկախ դատարան ունենալու։ Սահմանադրական փոփոխությունները համապատասխանում են մեր սպասելիքներին առկա խնդիրները լուծելու համար»։


Ընդդիմության  պառակտվածությունը վնասում է իրենց
 

Նոր Սահմանադրությանը թե՛ «այո», թե՛ «ոչ» ասող ճամբարները հիմնականում առանձին են գործում։ «Սահմանադրությանը «ոչ» ասող ճամբարը պառակտված է, ինչը ամենեւին չի բխում «ոչ»—ի կողմնակիցների շահերից»,– «Tert.am»—ին ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը. «Սահմանադրական փոփոխություններին «այո» ասողների թիկունքում կանգնած են իշխանությունները, իշխանամետ կուսակցությունները, որոնք ներկայացված են ԱԺ—ում, եւ իրենց ճամբարում մի քանի «այո»—ների առկայությունը վնաս չէ։ Իսկ «ոչ»—ի պարագայում ամեն ինչ այլ է. նրանք պայքարում են իշխանությունների ծրագրի դեմ, եւ պառակտվածությունն իր վնասը կհասցնի, որովհետեւ եթե իշխանությունները որեւէ ծրագիր են ձեռնարկում եւ ուզում են այն առաջ տանել, քարտբլանշը նրանց ձեռքում է, եւ ընդդիմության պառակտվածությունը մրցակցային չէ»։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ եթե «ոչ» ասողները միասնական շտաբով հանդես գային, ավելի ճիշտ կլիներ եւ կբխեր իրենց իսկ շահերից։
Ի դեպ, ՀՀԿ—ն ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին ընդառաջ իրականացվող քարոզարշավին։ Այդ մասին հայտնել է Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ այդ կերպ կարելի է դրական արդյունք ակնկալել։ 
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ «Panorama.am»—ին ասել է, որ հոկտեմբերի 24—ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունն իրականացնող հանրապետական կուսակցության քարոզչական շտաբը կգումարի հերթական՝ 3—րդ նիստը՝ շտաբի մարտավարությունը հստակեցնելու համար. «Այդ օրը կոնկրետ մարտավարությունը հայտնի կդառնա, բացի այդ, հայտնի կլինի, թե ովքեր ինչ են անելու։ Այդ նիստում կանդրադառնանք մարզային շտաբներին։ Հոկտեմբերի 26—ին մեր մարտավարությունը հայտնի կլինի»։
Նրա խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ ներկա կլինեն նաեւ տվյալ ընտրատարածքից ընտրված ՀՀԿ—ական պատգամավորները, որպեսզի «ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների դրույթները»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դիտումներ: 76 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017